1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

073. Ելից 23

Քանի որ Աստված արդար է, Նա Իր ժողովրդին էլ է հորդորում արդար լինել և զգույշ լինել միմյանց նկատմամբ արարքներից։ Ընդլայնելով 9-րդ պատվիրանը. «Սուտ վկայություն մի տուր», Իսրայելը ծանուցվում է, որ պատվերը չի սահմանափակվում դատական վարքագծով։ Մեր ամենօրյա վարքը պետք է զերծ լինի սուտ վկայությունից, բամբասանքից կամ էլ զրպարտությունը տարածելու մեջ ուրիշներին միանալուց։ Մենք չպետք է հետևենք ամբոխին կամ ենթարկվենք հասակակիցների ճնշմանը, այլ պետք է մեր սեփական դատողությունն ունենանք և կանգնենք արդարության համար։

Եթե Իսրայելը հավատարիմ լինի Աստծուն, Նա կուղարկի Իր Հրեշտակին` Քրիստոսին (ՆՄ, 232, 311, 366) նրանց առջևից գնալու համար։ Սինայի ուխտը եզրափակվում է Աստծո խոստումով, որ Նա կաջակցի Իսրայելին Քանանը նվաճելիս։ Աստված Իսրայելին վստահեցնում է, որ նա կուղարկի Իր ահը նրանց առջևից և կոչնչացնի նրանց` իշամեղուներ ուղարկելով քանանացի ազգերի վրա։ Իսրայելին ազատագրելու այս խոստման մեջ նրանց պատվիրվում է վստահել Աստծուն այն գործի մեջ, որը Նա պետք է ավարտի։

Մեր կյանքում էլ այսօր մենք հաճախ ենք փնտրում անել այն, ինչ Աստված է ուզում անել մեզ համար։ Մենք ուզում ենք վստահել Նրան, որ Նա գնա մեր առջևից, որ մենք կարողանանք վկա լինել Նրա հզոր գործողություններին։

Մայքլ Հազել

Հարավային ադվենտիստական համալսարան 

Թարգմանությունը` Պավել Սարգսյանի

Exodus 23

Because God is just, He calls His people to be just and fair in their dealings with each other. Expanding on the ninth commandment, “Do not bear false witness,” Israel is advised that this injunction is not limited to court behavior. Our everyday interaction is to be free of false witness, gossip or joining others in spreading slander. We should not follow the crowd and be influenced by peer pressure, but we are to make our own judgments and stand for the right.

If Israel remains faithful to God, He will send His Angel, Christ (PP 232, 311, 366) to go before them. The covenant at Sinai concludes with the promise of God’s intervention in Israel's battles to conquer Canaan. Israel is assured that God himself will send His fear before them, and He will destroy by sending hornets to drive out the Canaanite nations. In this promise of deliverance Israel is instructed to trust God in the work that He would accomplish. 

Often in our lives today we seek to do what God wants to do for us. Are we willing to trust Him to go before us so that we can be witnesses of His mighty acts?

Michael Hasel

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները