1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ077. Ելից 27
Քանի որ սրբարանը ներկայացնում էր փրկության ծրագիրը, կահույքի յուրաքանչյուր կտոր ուներ իր նշանակությունը և խորհրդանիշը: Զոհասեղանը՝ զոհաբերությունից թափված արյան հետ ներկայացնում էր մեղքի համար քավության ճշմարտության ավետարանը խաչի վրա, Հիսուս Քրիստոսի մահվան միջոցով (Եսայիա 53.4-7, Եփեսացիս 1.5-7): Այն կանգնած էր խորանի մուտքի մոտ ներկայացնելով մեղավորի՝ մեղքից մաքրվելու կարիքը, մինչ Աստծո ներկայությամբ երկրպագելը: Զոհասեղանի եղջյուրները ներկայացնում էին ուժ և իշխանություն: Դավիթը օգտագործում է «Իմ փրկության եղջյուրները» (Բ Թագավորաց 22.3, Սաղմոս 18.2) արտահայտությունը:
Ճրագակալի (մենորա) համար զեյթունի յուղը, յոթը մոմակալները, ներկայացնում էին Սուրբ Հոգու մաքրությունը (Զաքարիա 4.2-6): Լամպերը, որոնք պետք էր անընդհատ վառված լինեին, ներկայացնում էին Հիսուս Քրիստոսին` «ճշմարիտ լույսը» և «մարդկանց լույսը» (Հովհաննես 1.4-9): Իսրայելացիները պետք էր տարածեին Իր լույսը աշխարհով մեկ:
Մեզ, այսօր նույնպես տրված է արտոնություն կիսվելու Աստծո Խոսքով մեր շրջապատում: Արդյո՞ք մենք կիսում ենք ավետարանի լուրը կամ արդյո՞ք այն պահում ենք մեր մեջ: Հիսուսը ցանկանում է, որ մենք տարածենք Իր կյանքի լուրը՝ լուսավորելով մեռնող աշխարհը:
Մայքլ Հազել
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի
Exodus 27
As the sanctuary represented the plan of salvation, every piece of furniture had significance and symbolism. The altar of burnt offering with the blood that was shed from sacrifices represented the gospel truth of the atonement for sin through the substitutionary death of Jesus Christ on the cross (Isa 53:4-7; Eph 1:5-7). It stood at the entrance to the tabernacle representing the need of the sinner to be cleansed from sin before entering into worship before the presence of God. The horns of the altar represented strength and power. David referred to “the horns of my salvation” (2 Sam 22:3; Ps 18:2).
The olive oil for the menorah, the seven-branched candlestick, represented the purity of the Holy Spirit (Zech 4:2-6). The lamps were to burn continuously, representing the “true light” and “light of men,” Jesus Christ (John 1:4-9). The Israelites were to be an extension of His light to the world.
We, too, today have been given that privileged position to share God’s Word with the world around us. Are we sharing that gospel message or are we keeping it to ourselves? Jesus desires that we spread His message of life to illuminate a dying world.
Michael Hasel
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը