1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ083. Ելից 33
Երբեևէ զգացե՞լ եք, որ դուք հեռացած եք Աստծուց: Այս գլխի գեղեցկությունն այն է, որ չնայած ոսկե հորթի կռապաշտության լրջությանը, Աստված հարգում է Իր ծառա Մովսեսին «Որովհետև դու շնորհք գտար Իմ առաջին, և Ես գիտեմ քեզ քո անունով»: Ինչպիսի՞ գթառատ Աստծուն ենք մենք ծառայում:
Մովսեսը ձգտում է ունենալ նույնիսկ Աստծո հետագա խոստման հավաստիացումն ու հաստատումը, որ Աստված կլինի իր հետ, այնպես, որ նա աղերսում է «Ցույց տուր ինձ Քո փառքը»: Ոչ մի ընկած մարդը չի կարող կանգնել Աստծո առաջ, դեմ առ դեմ, բայց այդ պահին, փոխադարձ հարգանքը և Մովսեսի մաքուր սիրտը հանգեցրին արարվածի և Արարչի միասին հանդիպմանը:
Ցանկանո՞ւմ ես այսօր քո կյանքում զգալ Աստծո մտերմիկ ներկայությունը: Դե՜ն գցիր ամբողջ մեղքը, որը կարող է քեզ բաժանել Նրանից, և խնդրիր Նրան, որ դառնա ակնհայտ քո կյանքում: Նույն Աստվածը, ով անցավ Մովսեսի առաջով, երբ նա թաքնվել էր ժայռի ճեղքում, կարող է հայտնել Իրեն քեզ: Նա այն նույն ողորմած Հիսուսն է, ով եկել էր քեզ՝ քո մեղքերից փրկելու:
Մայքլ Հազել
Կրոնի դպրոց
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի
Exodus 33
Have you ever felt utterly separated from God after falling away from Him? The beauty of this chapter is that, notwithstanding the seriousness of the golden calf idolatry, God honors His servant Moses-- “for you have found grace in My sight, and I know you by name.” What a gracious God we serve! Moses longs to have even further confirmation of God’s promise and reassurance that God would be with Him and so he pleads, “Show me your glory.” No fallen man can stand in the presence of God face to face, but mutual respect and Moses' purity of heart at this moment brought the Creature and creator together.
Do you want to feel God’s intimate presence in your life today? Put away all sin that might separate you from Him and ask Him to make Himself evident in your life. The same God who passed before Moses as he was hid in the cleft of a rock can reveal Himself to you. He is the same gracious Jesus who came to save you from your sins.
Michael Hasel
School of Religion
Southern Adventist Universit
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը