1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

094. Ղևտացոց 4

Զոհաբերությունները՝ Ղևտացոց 1-3-ում կամավոր էին, բայց մեղքի և հանցանքի ընծաները (Ղևտացոց 4-5) պարտադիր էին, երբ մարդկային թերությունները կարող էին ազդել Աստծո սրբարանի և դրա հետ կապված սուրբ բաների վրա: Ողջակեզը հիմնականում քավչարար զոհաբերություն էր (Հոբ 42.8, Ղևտացոց 1.4), բայց մեղքի և հանցանքի ընծան ավելացվել էր հատուկ տեսակի դեպքերի համար:

Մեղքի զոհաբերությունը, ավելի շատ համարվում է որպես «մաքրման ընծա», որը մաքրում էր զոհաբերողներին քիչ (հիմնականում ոչ դիտավորյալ) մեղքերից և ֆիզիկական ծիսական անմաքրություններից (Ղևտացոց 12, 14-15): Ֆիզիկական անմաքրությունները մեղքի գործողություններ չէին, բայց ներկայացնում էին մեղքի պատճառով մարդու մահացու վիճակը:

Բացառապես, մեղքի զոհի արյունը դրվում էր եղջյուրների վրա, այսինքն, խունկի զոհասեղանի ամենաբարձր տեղը (երբ քահանայապետը կամ ամբողջ համայնքը մեղանչել էր) կամ դրսի զոհասեղանի վրա (մյուս բոլոր դեպքերում): Այն ցույց էր տալիս արյան կարևորությունը, որը փրկել էր զոհաբերողի կյանքը (Ղևտացոց 17.11) և մատնանշում էր Քրիստոսին, ով կգար և «կազատագրեր Իր արյամբ» (Եփեսացիս 1.7), և կտար «Իր անձը փրկագին շատերի համար» (Մատթեոս 20.28):

Քրիստոսը ոչ միայն ներում է շնորհում մեր գործած մեղքի համար, այլև ապաքինում է մեղքի պատճառով մահացու վիճակից (համեմատի՛ր Սաղմոս 103.2-3) այնպես, որ մենք կարող ենք վայելել հավերժական կյանքը (Հռոմեացիս 6.23):


Ռոյ Գեյն

Էնդրյուսի համալսարան

Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի



Leviticus 4

The sacrifices in Leviticus 1-3 were voluntary, but the sin and trespass offerings (Lev 4-5) were required when human imperfections could affect God’s sanctuary or holy things associated with it.  The burnt offering was the basic atoning sacrifice (Job 42:8; Lev 1:4), but the sin and trespass offerings were added to deal with special kinds of cases. The sin offering, better termed “purification offering,” purified offerers from lesser (usually unintentional) sins and from physical ritual impurities (Lev 12, 14-15). The physical impurities were not acts of sin, but represented the human state of mortality resulting from sin.

 Uniquely, the blood of a sin offering was placed on the horns, that is, the highest points, of the altar of incense (when the high priest or whole community sinned) or of the outer altar (in all other cases). This showed the importance of the blood, which ransomed the life of the offerer (Lev 17:11) and pointed to Christ, who would come and provide “redemption through His blood” (Eph 1:7) and give “His life a ransom for many” (Matt 20:28). Christ not only provides forgiveness for our acts of sin, but healing from our state of mortality resulting from sin (compare Ps 103:2-3) so that we can enjoy eternal life (Rom 6:23).

 

Roy Gane

Andrews University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները