1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

108. Ղևտացոց 18

Աստված կանչել էր Իր ժողովրդին՝ առանձնանալու Իր համար: Նրանք չպետք է զբաղվեին Եգիպտոսի պղծություններով, բայց նաև պետք է զգուշանային Քանանի վավաշոտ պրակտիկայից:

Այս գլխում, մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված սահմանում հրամանագրերի համակարգ, որը կերաշխավորի ընտանիքի, ամուսնության սրբությունը, և ամենակարևորը սրտի սրբությունը:

Պողոսը Ա Թեսաղոնակեցիս 4.3,4 և 7-ում գրում է. «Որովհետև սա է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք պոռնկությունից: Եվ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ և պատվով: Որովհետև Աստված մեզ չկանչեց պղծության մեջ, այլ սրբության մեջ»:

Ես կարծում եմ, որ սա բանալին է Ղևտացոց այս ամբողջ գլխի: Մերկությունը մեզ չի բաժանում Աստծուց, այն ցույց է տալիս մեր ծածկվելու անհրաժեշտությունը, և Աստված պատրաստ է մեզ ծածկելու: «Երբ որ մենք դեռ մեղավոր էինք (կամ` երբ մենք մերկ էինք), Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):

Եկե՜ք, այսօր ընդունենք Նրա կատարյալ արդարության ծածկոցը:

Մելոդիուս Էքո Մեյսոն

Ծրագրավորման տնօրեն, ARME Աստվածաշնչյան ճամբարային ծառայություն

Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի

Leviticus 18



God has called His people to be set apart for Him. They must not practice the abominations of Egypt, but also must guard against taking on the lustful practices of Canaan. In this chapter we see how God begins to put a system of ordinances into place that will safeguard the sanctity of the family and of marriage, and most importantly, the sanctity of the heart.

Paul writes in 1Thes 4:3,4 & 7, “For this is the will of God, even your sanctification, that ye should abstain from fornication: That every one of you should know how to possess his vessel in sanctification and honour. For God hath not called us unto uncleanness, but unto holiness.” I believe this is the key thought behind this whole chapter in Leviticus. Nakedness does not separate us from God; it shows us our need to be covered, and God is ready and willing to to this. “While we were yet sinners (or while we were yet naked) Christ died for us!” (Rom 5:8).

Let's accept His covering of perfect righteousness today!



Melodious Echo Mason

Director of Programming, ARME Bible Camp Ministries

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները