1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

106. Ղևտացոց 16

Աստծո տունը նույնպես քավության կարիք ուներ տարին մեկ անգամ այն մեղքից և անմաքրությունից մաքրելու համար (Ղևտացոց 14.53), որը պետք է արվեր Քավության օրը (գլուխ 16): Երբ Իսրայելացիները բերում էին իրենց քավող զոհաբերությունները, նրանց մեղքը հեռանում էր իրենցից (Ղևտացոց 4) և մնում էր սրբարանում:

Մեղքի զոհը նույնպես պղծում է սրբարանն ու քահանաներին (նայեք նույն գլխի 6, 10 համարները): Այս «պղծությունը» ներկայացնում էր պատասխանատվությունը, որն Աստված կրեց, երբ ազատեց մարդկանց իրենց այն հետևանքները կրելուց, որոնք իրավամբ պատկանում էին նրանց (համեմատել Բ Թագավորաց 14.9):

Զոհաբերության միջոցով, հայտարարում էին, որ քավությունն արդեն արված է, երկրորդ փուլը մաքրում էր Աստծո տունը «պղծումից», որը ներկայացնում էր Նրա սուրբ կառավարումը: Օգուտ ստանալու համար, Նրա ժողովուրդը, ցույց էր տալիս շարունակական նվիրվածությունն Աստծուն, խոնարհելով իրենց անձերը և ձեռնպահ մնալով աշխատանքից (համեմատել 23.26-32):

Հիմա մենք հասկանում ենք Դանիել 8.14-ը, որտեղ Աստծո երկնային սրբարանը պետք է «արդարանար»: Վերջին օրերի դատաստանը (համեմատել Դանիել 7) պաշտպանելու է Աստծո հեղինակությունը, հաստատելով, որ Հիսուսի արյունը փրկել է արդար մարդկանց, Իր հավատարիմներին (Հայտնություն 14.12): Դատաստանը չի վճռելու, թե ով է մեղք գործել (քանի որ բոլորն են մեղավոր, Հռոմեացիս 3.23), այլ ով շարունակում է ընդունել Աստծո շնորհը: Այսպիսով, Աստված պահպանում է սիրո երկու կողմերն էլ, լիարժեք արդարությունն ու ողորմությունը (Սաղմոս 85.10):

Ռոյ Գեյն

Էնդրյուսի համալսարան


Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի


Leviticus 16



God’s house also needed atonement to purify it (Lev 14:53) from sins and impurities once a year, which was to be done on the Day of Atonement (chap. 16). When the Israelites offered their atoning sacrifices, their evil was removed from them (Lev. 4) and were left at the sanctuary. Sin offerings also carried defilement that affected the sanctuary and its priests (see on chaps. 6, 10). This “defilement” represented the burden of responsibility that God carries when He frees people from bearing consequences that rightfully belong to them (compare 2 Sam 14:9).

Through sacrifice, affirming that atonement had already been given, the second stage purged the “defilement” of God’s house, which represented His holy administration. To receive the benefit, His people showed continuing loyalty to God by humbling themselves and abstaining from work (compare 23:26-32).

Now we understand Daniel 8:14, where God’s heavenly sanctuary must be “justified.” The end-time judgment (compare Dan 7) upholds God’s reputation by affirming that Christ’s blood has saved the right people, that is, those who show loyalty to Him (Rev 14:12). The judgment is not to determine who has sinned (for all have sinned, Rom. 3:23), but who keeps on accepting God’s grace. Thus God maintains full mercy and justice, the two sides of love (Ps 85:10).



Roy Gane

Andrews University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները