1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ119. Թվոց 2
Տերն արդեն գիտի Իսրայելի պատերազմող տղամարդկանց քանակը։ Իսրայելի մարդահամարը Իսրայելի համար էր, ոչ` Աստծո։ Ի դեպ, Թվոց 2-ում նկարագրված ամբողջ կազմակերպչական կառուցվածքը ժողովրդի օգտի համար էր։ Նրանք պետք է տեսնեին, Աստծո նպատակներն ու բնավորությունը։ Ժողովուրդը մի մասն էր աստվածային ծրագրի: Աստծուն պետք չէին 603 550 կռվող տղամարդիկ։ Աստված հետաքրքրված չէր զինվորների թվի ավելացմամբ։ Եթե Նա հետաքրքրված լիներ, ապա չէր առանձնացնի ղևտացիներին ժողովրդից խորանում ծառայելու համար։
Պատկերացրեք ձեզ իսրայելացի երեխայի կամ ծեր մարդու դերում։ Դուք դիտում եք Աստծո կողմից կազմակերպված շքահանդեսը և պատկերացնում ոչ միայն Տիրոջ բանակի հսկայական չափը, այլ նաև այն, որ դուք անհատապես ունեք որոշակի տեղ ժողովրդի մեջ։ Մտածեք հուզումնալից և զգացմունքային մասնակցության մասին։ Չնայած դուք զինվոր չեք, մեկը 603 550-ից, բայց սրտով դուք Աստծո հետ եք շարժվում։ Աստված գիտի, թե ինչպես կարելի է հաղթել և Նա գիտի, թե ինչ կարելի է անել, որպեսզի նրա զավակները նույնպես զգան հաղթանակը։
Փառք Աստծուն, հաղթանակի համար, որ Նա կիսում է իր ողջ ժողովրդի հետ։
Մարկ Շեֆիլդ
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Պավել Սարգսյանի
Numbers 2
The LORD already knew the number of fighting men in Israel. The numbering of Israel was for Israel’s sake, not God’s. In fact, the entire organizational structure described in Numbers 2 was for the benefit of the people. They needed to see God’s purposes and character. The people were part of a divine plan. God did not need 603, 550 fighting men. God was not interested in maximizing the number of soldiers. If He were, He would not have separated the Levites out from the people to serve in the tabernacle.
Imagine being an Israelite child or an old man. From your observation of the order of march created by God, you would realize not only the tremendous size of the army of the Lord, but you would learn that you, individually, had a particular place among the people. Think of the excitement and the feeling of participation! Though not a soldier, not one of the 603,550, in heart you were on the move with God. God knows how to win, and He knows how to make his children feel victorious as well.
Thank God for the victory He shares with all His people!
Mark Sheffield
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը