1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ125. Թվոց 8
Իսրայելի աստվածային կազմակերպումը ինչպես ներկայացված է Թվոց գրքում շատ բան է պատմում երկրպագության և աշխատանքի նկատմամբ Աստծո վերաբերմունքի մասին։ Մենք կարծում ենք, որ Աստված փրկիչ և Տեր է, և, իհարկե, դա այդպես է։
Բայց անապատի փորձառության միջոցով մենք նաև տեսնում ենք Աստծուն որպես արվեստագետ, գլխավոր գործադիր տնօրեն և մարդկային ռեսուրսների տնօրեն։
Աստծո այս հատկանիշները մեզ դրդում են Նրան ավելի գնահատել։ Աստված գիտի, թե ինչպես կարելի է առաջնորդել մարդկանց ճրագակալի կոփված բարդ դիզայնն իրականացնելու և թե ինչպես պետք է պատրաստել քահանաներին իր խորանի ծառայության համար։
Նա գիտի, թե ինչպես կարելի է պաշտպանել իր զավակներին Իր բոցավառ ներկայությունից և ինչպես նրանց գործի դնել, որ մարդիկ աշխատեն առանց իրենք իրենց ծանրաբեռնելու։ Կասկած չկա, որ Աստված սեր է:
Հետաքրքիր է, որ Տերն ընտրեց այդքան շատ ղևտացիների, ըստ էության, մի պարզ գործ կատարելու համար. փոքր խորանի մասին հոգ ըտանելու և տեղափոխելու համար:
Նրանք երբեք չէին նեղվում Նրա ծառայության մեջ։ Նա նույնիսկ չէր ցանկանում նրանց վրա մեծ բեռ դնել, ստիպելով, որ նրանք աշխատեն 50 տարեկանից հետո, չնայած դրանից հետո նրանք կարող էին օգնել, միայն եթե ցանկանային։ Աստված իրոք ուզում է, որ Իր լուծը քաղցր ու հեշտ լինի և Նրա բեռը` թեթև։
Մարկ Շեֆիլդ
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Պավել Սարգսյանի
Numbers 8
The divine organization of Israel as illustrated in the book of Numbers tells a lot about God’s attitude toward worship and work. We think of God as Redeemer and Lord, and of course that He is. But through the experience in the wilderness, we also see God as Artist, Chief Executive Officer, and Director of Human Resources.
These aspects of God make us appreciate Him more. God knows how to guide men in making a lamp of hammered work from a complex design and how to prepare priests for service in his tabernacle. He knows how to protect his children from His flaming presence and how to put people to work without asking them to overextend themselves. There is no doubt that God is love.
It is fascinating that the LORD chose so many Levites for what was essentially a simple job of caring for and moving a small tabernacle. They were never going to resent His service. He was even unwilling to place a full load of work on any man over age 50 but after that age have them help only as they could. Truly, God wants His yoke to be easy and His burden light.
Mark Sheffield
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը