1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

129. Թվոց 12

Քանի դեռ Ահարոնն ու Մարիամը ընտրված էին Մովսեսին օգնելու, նրանք իրենց տեսնում էին նրա հետ ղեկավարության բեռը հավասարապես կիսելու մեջ: Նրանք Հոթորին արված օգնական լինելու առաջարկը ավելորդ համարեցին:

Մարիամն ու Ահարոնը կուրացել էին նախանձից և ասացին «Մի՞թէ Եհովան միայն Մովսեսի միջոցով խոսեց։ Չէ՞ որ մեր միջոցով էլ խոսեց» (Թվոց 12.2): Նախանձը մեկն է ամենասատանայական հատկություններից, որ կարող է առկա լինել մարդու սրտում։ Եթե Մարիամի ու Ահարոնի պահվածքը շարունակվեր, ապա մեծ չարիք կբերեր։ Փոխարենը, Աստված խոնարհեցրեց նրանց, և նրանք խոստովանցին իրենց մեղքը։

Սա նախազգուշացում էր ամբողջ Իսրայելին, դժգոհության և անհնազանդության աճող ոգին ստուգելով։ Մենք պատասխանատու ենք մեր խոսքերի համար, և նրա համար, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, ում Աստված տվել է ղեկավարության ծանր պատասխանատվությունը:

Սակայն Աստծո դատաստանը դրսևորվեց ողորմածությամբ: Ահարոնն ու Մարիամը ներվեցին, և չնայած Մարիամը բորոտությամբ պատժվեց, սակայն բուժվեց: Ժողովուրդը տրտմեց նրա համար և սպասում էր նրա վերադարձին, ողջունելով նրա հետ գալը։ Այդպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր անկում են ապրել։


Նենսի Կոստա

«Գրված է» հեռուստատեսություն


Թարգմանությունը` Պավել Սարգսյանի



Numbers 12


Since Aaron and Miriam had been chosen to help Moses, they regarded themselves as sharing equally with him in the burden of leadership. They regarded Jethro’s suggestion for further assistants unnecessary.  

Miriam and Aaron were blinded by jealousy and said, “Has the Lord spoken only through Moses? Hasn’t he also spoken through us?” (Num.12:2).  Envy is one of the most satanic traits that can exist in the human heart. Had Miriam and Aaron’s conduct continued unchecked, it would have resulted in great evil. Instead, God humbled them and they confessed their sin. This was a warning to all Israel, to check the growing spirit of discontent and insubordination. We are held accountable for our words, and how we treat those to whom God has given the heavy responsibility of leadership.  

But God’s judgment was tempered with mercy. Aaron and Miriam were forgiven and though stricken with leprosy, Miriam was healed. The people grieved for her and waited for her return, welcoming her back. That should be our attitude with those who have fallen. 

Nancy Costa 

It Is Written Television

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները