1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

131. Թվոց 14

Տասը լրտեսները հարվածից մահացան ժողովրդի առաջ. նրանք բոլորն էլ տեսան նրանց կործանումը։ Այժմ նրանց զայրույթը վերածվեց վշտի, բայց ոչ իրենց ապերախտության ու անհնազանդության պատճառով, այլ` սարսափելի հետևանքների: Նրանց վիշտը ապաշխարություն չէր, և չէր կարող փոխել դատավճիռը։

Երբ Աստված պատվիրեց նրանց անապատ վերադառնալ, Նա փորձեց նրանց տեսանելի հնազանդությունը, և դա ապացուցեց, որ այն անկեղծ չէր։ Նրանք հրաժարվեցին ետ վերադառնալ։ Մովսէսը, Հեսուն ու Քաղեբը խորը հիասթափություն ունեցան, սակայն առանց տրտնջալու ընդունեցին Աստծո որոշումը։ Բայց նրանց, ովքեր այդքան հեշտությամբ բողոքում էին, Աստված այժմ բողոքելու առիթ տվեց:

Նրանք վեր գնացին մինչև Քանան առանց Մովսեսի ու առանց տապանակի և պարտվեցին։ Ստիպված լինելով հնազանդվել նրանք «լաց եղան Տիրոջ առաջ», բայց «Տերը չլսեց նրանց»:

Իսրայելի թշնամիները, ովքեր դողդողալով էին սպասում նրանց մոտենալուն, հիմա վստահությամբ ոգեշնչվեցին նրանց դիմակայելու համար: Այն բոլոր հրաշալի լուրերը, որ իրենք լսել էին, թե ինչ է Աստված արել Իսրայելի համար, հիմա կեղծ էին համարվում։ Ոչինչ չէր մնում Իսրայելին անել, քան նահանջել դեպի անապատը, իմանալով, որ այն պետք է դառնա այդ ամբողջ սերնդի գերեզմանը:


Նենսի Կոստա

«Գրված է» հեռուստատեսություն

Թարգմանությունը` Պավել Սարգսյանի



Numbers 14


The ten spies, smitten by a plague, died before the people, and in them they all saw their doom. Now their rage turned to sorrow, but not because of their ingratitude and disobedience, but at the terrible consequences. Their sorrow was not repentance, and could not secure a reversal of the sentence.

When God commanded them to return to the desert, He tested their apparent submission and it proved not to be genuine.  They refused to turn back. Moses, Joshua and Caleb felt bitter disappointment too, yet without a murmur they accepted God’s decision. But to those who had so easily complained, God now gave  a cause to complain. 

They went up to Canaan without Moses and without the ark, and were defeated. Forced into submission, they “wept before the Lord” but “the Lord would not hearken.”  

The enemies of Israel who had waited with trembling at their approach, now were inspired with confidence to resist them. All the marvelous reports they had heard of what God had done for Israel, they now regarded as false. Nothing remained for Israel but to fall back into the wilderness, knowing that it would be the grave of that whole generation. 

Nancy Costa

It Is Written Television 




Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները