1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

154. 2 Օրինաց 1

Երկրորդ Օրինաց գիրքը համարվում է Մովսեսի հինգ գրքերից վերջինը, որոնց կոչում են Հնգամատյան։ Երկրորդ Օրինացը իր մեջ պարունակում է Մովսեսի վերջին խոսքերը, երբ նա վերանայում է Աստծո և Իսրայելի միջև փոխհարաբերությունների պատմությունը։ Այդ փոխհարաբերությունները ցույց են տալիս, որ Աստված չի փոխվում (Մաղաքիա 3.6), և «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Հռոմեացիս 13.8)։ Իսրայելն էլ համարյա չէր փոխվել, քանի որ նրանք ապստամբ ազգ էին և հաճախ էր Աստծո սերը հանդիպում նրանց անհաճությանը։

Որքան շուտ նրանք մոռացան Աստծո հոգատար միջամտություններն իրենց կյանքում։ Ահա եկել էր Քանանի երկիր մուտք գործելու պահը, որ Աստված խոստացել էր Իսրայելին դեռ Աբրահամի ժամանակներից։ Բայց այն տաս մարդիկ, ովքեր հետախուզել էին խոստացված երկիրը, եկան ու բողոքելով պատմեցին մեծ հսկաների մասին, հավաստիացնելով, որ անհնար կլինի գրավել Քանանը։ Իսրայելն էլ ընդունելով այդ մարդկանց խոսքերը` բողոք է ներկայանում Աստծուն, վստահ կարծելով, թե Ամորհացիները կգան ու կոչնչացնեն իրենց, եթե նրանք ետ չդառնան Եգիպտոս (Թվոց 14.1-4)։ Միայն Քաղեբն ու Հեսուն բերեցին դրական զեկույց, որի համար նրանց սպառնացին քարկոծել։

Մենք ժամանակակից Իսրայելն ենք և մուտքը Աստծո խոստացված Քանանի երկիրը արդեն առջևում է։ Ինչպես են մեզանից շատերը վախենում հսկա իրադարձություններից, որոնք կկատարվեն վերջին ժամանակներում, մոռանալով, որ Աստված մեզ համար կպայքարի։ Նա ընդամենը ցանկանում է, որ լինենք նրա հետ և հիշենք, որ Նա Աստված է (Սաղմոս 46.10)։

Նորման Գալի

Հարավային ադվենտիստական համալսարան

Թարգմանությունը` Հերմինե Բեժանյանի

Deuteronomy 1

Deuteronomy is the last of the five books of Moses, called the Pentateuch. Deuteronomy contains the last words of Moses as he reviews the history of God’s relationship with Israel. That relationship shows that God does not change (Mal. 3:6), and “Jesus Christ is the same yesterday and today and forever” (Heb. 13:8). Nor did Israel change much, for they were a rebellious people, usually meeting God’s love with non-compliance.

How soon they forgot God's interventions for them! It was time to enter Canaan, the land God promised Israel from the time of Abraham. But the ten men who spied out the land came back complaining of giants and said it was impossible to take the land. Israel believed them, complained to God, and believed that the Amorites would come and destroy them unless they returned to Egypt (Num. 14:1-4). Only Caleb and Joshua brought a good report, and they were threatened with stoning.

We are modern Israel and entrance to God’s Canaan is just ahead. How many of us are afraid of the giant events of the last days and forget that God will fight for us?  He wants us to be still and know that He is God (Psa. 46:10).

Norman Gulley

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները