1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ158. 2 Օրինաց 5
Ելից 20.1-17 համարներում գրանցված տաս պատվիրանները կրկնվում են 2 Օրինաց 5.6-21 համարներում։ Համատեքստը Աստծո և իր ժողովրդի միջև եղած ուխտն է, որին նախորդում է Աստծո՝ Իսրայելին հրաշալի ու գերբնական միջամտությամբ Եգիպտոսից հանելը։ Ո՞վ կցանկանար մեկ ուրիշ աստված, քան Նրան, Ով հեշտորեն ոչնչացրեց այն ժամանակվա աշխարհին հայտնի ամենազորավոր բանակին։
Երբ Իսրայելը հայտնվեց Կարմիր ծովի փակուղու առջև, Աստված բացեց նրանց համար փրկության ճանապարհը, իսկ հետո փակեց` ծովը կրկին թողնելով փարավոնի զորավոր բանակը ջրի տակ։ Ահա թե ինչու, Իսրայելի՝ հսկաների պատճառով արագորեն կերպով ավետյաց երկիրը զբաղեցնելու ձախողումը այնքան վիրավորական էր՝ ուղղված Աստծո կարողություններին։ Ընդամենը օրեր առաջ էր Աստված հրաշքով նրանց ազատել, ինչպե՞ս կարող էին այսքան շուտ մոռանալ այդքանը։ Ինչպիսի՜ ահավոր անհավատություն ու անվստահություն...
Աստված ստեղծում և ազատագրում է մարդկանց՝ ի շնորհիվ Իր անսահման սիրո։ Նա տենչում է ամբողջ Իսրայելի հետ հաղորդություն ունենալուն՝ հին և ժամանակակից, ոչ թե ձևապաշտություն, այլ անկեղծ, մտերիմ փոխհարաբերություններ։
Ահա թե ինչու Աստված, պաթոսով երկար հոգոց է հանում. «Երանի թե նրանց սիրտն էլ այնպես լիներ, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատվիրանները պահեին ամեն ժամանակ, որպեսզի իրենց համար բարի լիներ և իրենց որդկանցն էլ՝ հավիտյան» (2 Օրինաց 5.29)։
Նորման Գալի
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Անուշ Սաֆարյանի
Deuteronomy 5
The Ten Commandments recorded in Exodus 20:1-17 are repeated in Deuteronomy 5:6-21. The context is a covenant between God and His people, and is preceded by reminding Israel of the miraculous, amazing deliverance God gave them from Egypt. Who would want any other god when the only God in the universe easily destroyed the greatest military power in the then known world?
When Israel stood trapped at the Red Sea, God opened up a path of rescue, and then closed the sea drowning Pharaoh’s mighty army. That is why Israel’s failure to move swiftly to occupy the promised land, because of the giants, was such an affront to God’s ability. Only days before God marvelously delivered them--how could they forget so soon? What incredible lack of faith and trust!
God creates and redeems humans as an act of deepest love. He yearns for communion with all Israel, ancient and modern; not formalism but intimate relationship.
That is why God, with longing pathos sighed, “Oh, that they had such a heart in them, that they would fear [reverence] Me and always keep all My Commandments, that it might be well with them and with their children forever” (v. 29).
Norman Gulley
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը