1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

159. 2 Օրինաց 6

Նախորդ գլխում տեղ գտած Աստծո սրտալի աղաղակից հետո զարմանալի չէ, որ Մովսեսը ասաց. «Լսիր, ով Իսրայել, մեր Եհովա Աստվածը՝ Եհովան մեկ է։ Եվ սիրիր քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ և բոլոր զորությունովդ» (2 Օրինաց 6.4-5)։ Աստված սեր է (Ա Հովհաննես 4.8-16)։

Նրան չի հետաքրքրում մակերեսային ծանոթությունը։ Նա տենչում է ի սրտե փոխհարաբերությունների։ Նա է ստեղծել մարդկային էակներին և ցանկանում է, որ նրանք իմանան, թե ում են պատկանում, նախ որովհետև Նա նրանց կյանք է տվել և հետո նաև, որ Նա նրանց համար մահացել է, որ նրանք հավիտյան կյանք ունենան։

Պատմության ամբողջ ընթացքում եղել են ժամանակներ, երբ Քրիստոսը դուրս է թողնվել Իր ժողովրդի սրտից։ Բայց Նա դեռ սիրում է նրանց։ Նա Լաոդիկեին խոստանում է, որ եթե նրանք թույլ տան Նրան մտնել իրենց կյանք, Նա երկրորդ գալուստից հետո կնստեցնի նրանց Իր հետ Իր գահին (Հայտնություն 3.21)։

Նա տիեզերքի մեծագույն սիրողն է։ Նա ուզում է քեզ հետ բնակվել և այսօր և տալ քեզ ավելին, քան պարզապես ֆիզիկական օրհնություններ։ Նա ուզում է, որ դու Նրան հրավիրես քո սիրտ՝ քո սրտում իշխելու՝ որպես խորհուրդն ապագայում Նրա հետ հավերժ իշխանություն անելու։

Նորման Գալի

Հարավային ադվենտիստական համալսարան


Թարգմանությունը` Անուշ Սաֆարյանի

Deuteronomy 6

After God's heart-cry in the previous chapter it is no wonder that Moses said, “Hear, O Israel: The Lord our God, the Lord is one! You shall love the Lord your God with all your heart, with all your soul, and with all your strength” (vs. 4-5). “God is love” (1 John 4:8-16).

He is not interested in a superficial acquaintance. He longs for a heart-relationship. He created humans and wants them to know that they belong to Him, first because He gave them life and also because He died so that they can live forever.

Throughout history Christ has often been left outside the door of his people’s hearts. But He still loves them. He promises Laodicea that if they will let Him come into their lives, then after the Second Advent He will have them sit on His throne with Him (Rev. 3:21).

He is the greatest lover in the universe. He longs to dwell with you today and give you more than just physical blessings. He wants you to invite Him in to reign within your heart as a foretaste of you reigning with Him forever.

Norman Gulley

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները