1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ161. 2 Օրինաց 8
Սերունդը, որը ընդունեց այն բացասական լուրը, որ խոստացված երկիրը լի է անպարտելի հսկաներով, կործանվեց անապատում։ Կենտրոնանալով հսկաների մեծության վրա նրանք իրենց տեսադաշտից կորցրին Աստծո մեծությունը։ Այդ պատճառով էլ Աստված մտադիր էր անապատի փորձառությունը թույլ տալ, որ այս նոր սերունդը դարձնի ավելի կախված իրենից, քան իրենք իրենցից։ Նա ցանկանում էր, որ նրանք սովորեն վստահել Իրեն և օրհնվեն։
Վերջին ժամանակում երկնային Քանանի շեմին Աստված ասում է. «Երանելի են նրա պատվիրանները պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա և քաղաքի դռնով ներս կմտնեն» (Հայտնություն 22.14)։ Աստված հրավիրում է. «Եկ, և նա որ ծարավ է՝ թող գա, և նա որ կամենում է՝ թող առնի կյանքի ջուրը ձրի» (Հայտնություն 22.17)։
Նրանք, ովքեր խորապես ճաշակել են ջուրը, որ տալիս է Հիսուսը իր խոսքի միջոցով, կսիրեն պահել իր պատվիրանները (Հովհաննես 14.15)։ Նրանք ցնծությամբ կմտնեն քաղաք և կվայելեն ավելի մեծ առատություն, քան որևէ երկրային Քանանում (Ա Կորնթացիս 2.9)։ Հպարտությունն անցած է։ Նրանք ազատագրված են եսից և ապրում են փառաբանելով Աստծուն հավիտյան։
Հիսուսը վաղուց փափագում է քեզ ընդունել տանը։ Ժամանակ անցկացրու նրա խոսքի մեջ ամեն օր։ Այդպես կարող ես անցկացնել հավիտենությունն էլ Նրա հետ դրախտում։
Նորման Գալի
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանությունը` Քնարիկ Պետրոսյանի
Deuteronomy 8
The generation that accepted the negative report that the promised land was filled with unconquerable giants perished in the wilderness. While focusing on the size of the giants, they lost sight of the greatness of God. So God intended to allow the wilderness experience to make this new generation more dependent upon Him, and not upon themselves. He wanted them to learn to trust Him and be blessed.
In the end-time, before entrance into the heavenly Canaan, God says, “Blessed are those who do His commandments, that they may have the right to the tree of life, and may enter through the gates into the city” (Rev. 22:14). God invites, “Come! And let him who thirsts come. Whoever desires, let him take of the water of life freely” (Rev. 22:17).
Those who have drunk deeply from the water Christ imparts through His Word will love to keep His commandments (John 14:15). They will joyfully enter the city and enjoy greater abundance than in any earthly Canaan (1 Cor. 2:9). Pride is gone, they are redeemed from self, and live to praise God forever.
Jesus longs to welcome you home. So spend time in His Word each day so you can spend eternity with Him in paradise.
Norman Gulley
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը