1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ163. 2 Օրինաց 10
Աստված մատով գրեց տասը պատվիրանները քարի վրա. մի բան որ չենք կարող անել մենք: Բայց ինչո՞ւ քարի։ Քարը խորհրդանշում է, որ տասը պատվիրանները մշտատև են։ Աստծո սիրո օրենքը հարմարեցվեց մարդկության կարիքներին և այն չի փոխվի:
Մեր ամենամեծ անհրաժեշտությունն է, որ Սուրբ Հոգին պատվիրանները գրի մեր սրտերի վրա (տե՛ս Եզեկիել 36.26): Երբ օրենքը ապրի մեր կյանքում, այն մեզ կդարձնի ողորմած, կարեկից, ողջամիտ և՛ սիրող, և՛ սիրելի: Արժե դրա համար աղոթել, այնպես չէ՞։
2-րդ Օրինացի բովանդակության մեծ մասը մենք տեսել ենք Մովսեսի նախորդ գրքերում, բայց կա մի տարբերություն. այս անգամ Մովսեսը անձամբ է խոսում իր ժողովրդին: Սա նրա կյանքի վերջն է։ Նա ազդված է և ամեն բառը, որ նա խոսում է` լի է զգացմունքներով: 2-րդ Օրինացի ողջ գրքի մեջ Մովսեսը ներկայացնում է օրենքը և հնազանդությունը: Հետաքրքիր է, որ մենք գտնում ենք, որ Հիսուսը մի քանի անգամ վկայակոչում է Մովսեսի խոսքերը օրենքի մանրամասների և էության մասին:
Թող մեր աղոթքը լինի. «Աստված, վերցրու իմ քարքարոտ եսասեր սիրտը և գրի քո սիրո օրենքը իմ մտքի և սրտի վրա, որ այսօր իմ խոսքերն ու վարքը ներդաշնակ լինեն Քո կամքին»:
Ջոն Աշ
Չինաստանի առաքելության միաբանություն
Հոնգ Կոնգ
Թարգմանությունը` Կարինե Խաչատրյանի
Deuteronomy 10
God wrote the Ten Commandments on stone with His own finger--not something we can do! But why stone? Stone symbolizes that the Ten Commandments are to be permanent. God’s law of love is adapted to the needs of fallen humanity and it will not change.
Our greatest need is for the Holy Spirit to write the Commandments on our hearts (cf. Ezekiel 36:26). Then the law lived out in our lives will make us gracious, sympathetic, reasonable, and loving and lovable. That would be something to pray about, wouldn’t it?
Much of Deuteronomy’s content we have seen in Moses’ earlier books, but there is a difference: This time Moses is personally speaking to his people. It is the end of his life. He is reflective and every word he speaks is filled with emotion. Throughout the book of Deuteronomy, Moses refers to law and obedience. Interestingly, we find Jesus referring several times to Moses' words about the details and essence of the law.
May our prayer be: “God, take away my stony selfish heart and write your laws of love deep down in my mind and heart so today my words and conduct will harmonize with Your will.”
John Ash
Chinese Union Mission
Hong Kong
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը