1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

172. 2 Օրինաց 19

Մովսեսը պատվիրեց Ղևտացիներին տրված ընդհանուր 48 քաղաքներից հիմնել ապաստանի 6 քաղաքներ: Ապաստանի քաղաքներն այնպիսի վայրեր էին, ուր կարող էր փախչել նա, ով պատահաբար մարդ էր սպանել: Քաղաքը փախստականին ապաստան էր տրամադրում` ապահովելով կացարանով և պաշտպանությամբ մինչ դատավարությունը, որը որոշելու էր նրա մեղավորությունը կամ անմեղությունը:

Եթե քաղաքի ծերերի դատավարության ժամանակ որոշվում էր, որ մահը անզգուշության հետևանք էր և ոչ մի միտում չկար դրանում, ապա փախստականը թույլտվություն էր ստանում քաղաքում մնալ առանց վախի կամ մահացածի հարազատների վրեժի վտանգի:

Ապաստանի քաղաքներն արտացոլում էին անձամբ Աստծուն: Սաղմոս 46.1-ում գրված է. «Աստված մեզ համար ապավեն է և զորություն, նեղությունների մեջ Նա շատ օգնական գտնվեց»: Սաղմոսներում ավելի քան 15 անգամ գրված է, որ Աստված մեր ապավենն է:

Ապաստանի հնագույն քաղաքներն օգնում էին անմեղներին` նրանց, ովքեր անզգուշաբար սպանել էին որևէ մեկին, սակայն յուրաքանչյուր մեղավոր անձնավորություն այսօր կարող է գալ Հիսուսի մոտ` անկախ մեղքի տեսակից:

«Սիրելի Տեր, մենք մեղավոր ենք: Մենք խոստովանում ենք դա: Շնորհակալ ենք այն ապաստանի համար, ուր կարող ենք մենք գալ: Քեզանում ենք մենք փնտրում ներում և սրբագործում» (Ա Հովհաննես 1.9):

Ջոն Աշ

Չինաստանի առաքելության միաբանություն

Հոնգ Կոնգ


Թարգմանությունը` Մարիամ Ա. Սարգսյանի

Deuteronomy 19

Moses was commanded to establish six cities of refuge from the total of 48 cities given to the Levites. The cities of refuge were places to flee for a person who had accidentally killed another. The city provided asylum to the fugitive by sheltering and protecting him until a trial could be held to determine his guilt or innocence.

If, in the judgment of the city elders, the death had occurred accidentally and without intent, the man was allowed to stay there without fear of harm or revenge by the dead man's relatives.

The cities of refuge are reflective of God Himself. In Psalm 46:1 it says, "God is our refuge and strength, a very present help in trouble." More than fifteen other times, the Psalms speak of God as our refuge.

The ancient cities of refuge only helped the innocent—those who killed someone accidentally—but every guillty person can come to Jesus, whatever the sin.

"Dear God, we are guilty. We admit it. Thank you for being an accessible refuge that we can flee to. In you we seek pardon and cleansing." (I John 1:9)

John Ash

Chinese Union Mission

Hong Kong

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները