1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

203. Հեսու 16

Հեսուն Քաղեբին տվեց Քեբրոնը, քաղաք, որն այդքան ահաբեկեց տաս լրտեսներին իր հսկաների պատճառով։ Վստահելով Տիրոջը, 85-ամյա Քաղեբը դուրս վռնդեց Ենակիմներին և հետո արշավեց Կարիաթ-սեփերի վրա։ Գոթոնիելը` նրա զարմիկը, հաղթեց նրանց և ստացավ Քաղեբի աղջիկ Աքսան որպես պարգևատրում։

Ցավոք, Իսրայելից շատերը չկիսեցին Քաղեբի հավատը։ Հուդայանները չկարողացան Հեբուսացիներին վտարել Երուսաղեմից, և 16.10 համարն ասում է, որ Եփրեմյանները չվտարեցին քանանացիներին։ Թողնելով այս օտարներին իրենց մեջ, Եփրեմյաններն ի վերջո կորցրին իրենց հոգևորությունը։ Նրանց ապագան ցույց է տալիս, որ նրանք ընկան կռապաշտության մեջ մինչև որ Տերն ստիպված էր ասել մարգարեի միջոցով. «Եփրեմը կուռքերին է փակել, թող տուր դրան» (Ովսեե 4.17)։

Հաջորդ գլուխներում կկարդանք, որ Մանասեն էլ ի վիճակի չեղավ գրավել իր քաղաքներից շատերը, որովհետև քանանացիները «որոշեցին ապրել այդ տարածքում»։ Դանի ցեղն էլ դժվարություններ ունեցավ ժառանգել իր տարածքը։

Եթե նրանք ջանք անելու հավատ ունենային, ապա Տերը նրանց հաղթանակ կտար, ինչպես տվեց Քաղեբին։ Բայց նրանց ուղին տարավ ապագա հավատուրացությանը։ Կարո՞ղ ենք մեր հավատով դիմակայել մեզ շրջապատող աշխարհին։



Ռալֆ Նիլ

Թոշակառու դասախոս և միսիոներ



Թարգմանիչ` Պավել Սարգսյան



Joshua 16

Joshua gave Caleb Hebron, the city that had so frightened the ten spies because of the giant Anakites. Trusting in the Lord, 85 year-old Caleb drove out the Anakites and then marched against Kiriath Sepher. Othniel, his nephew, conquered it, and then claimed Caleb's daughter Acsah as his reward.

Sadly many others in Israel did not share Caleb’s faith. The Judahites could not dislodge the Jebusites from Jerusalem, and 16:10 says the Ephramites did not dislodge the Canaanites. By letting these foreigners stay in their midst, the Ephraimites were endangering themselves spiritually. Their future shows them lapsing into idolatry until the Lord was forced to say through His prophet, “Ephraim is joined to idols: let him alone (Hosea 4:17)."

In the chapters that follow we read that the Manassites were not able to occupy some of their towns, for the Canaanites “were determined to live in that region;” and the Danites had difficulty taking possession of their territory.

If they would have had faith to make the effort, the Lord would have given them the victory as He did Caleb. Thus the way was prepared for future apostasy. Will our faith stand against the world around us?

Ralph Neall

Retired Professor and Missionary

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները