1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

207. Հեսու 20

Վեց ապաստարան քաղաքները, որոնք նշված են այս գլխում, ընտրված էին, որպեսզի ապահովեն պաշտպանությունը այն մարդկանց, ովքեր պատահաբար սպանություն էին գործել։ Նմանատիպ երեք քաղաքներ կային Հորդանան գետի արևմտյան ափին և երեքը՝ արևելյան։ Նրանք տեղավորված էին այնպես, որ երկրի յուրաքանչյուր ծայրից հնարավոր լիներ այնտեղ հասնել կես օրվա ընթացքում։ Ճանապարհները շատ հստակ էին, նաև օգնում էին ճանապարհային նշանները։ «Արյան վրիժառու» համարվում էր զոհի ամենամոտ ազգականը, ով կարող էր վրեժն առնել։

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում էր մտնել ապաստարան քաղաք, նախ պետք է ներկայանար դատարանի առջև, որտեղ էլ որոշվում էր՝ մահը չկանխատեսված էր, թե՝ առաջին կարգի սպանություն։ Եթե սպանությունը նախօրոք ծրագրած չէր, նրան թույլ էր տրվում մտնել քաղաք և քանի դեռ այդ քաղաքում է՝ լինել պաշտպանված։ Նա պետք է մնար քաղաքում այնքան, քանի դեռ չէր մահացել ներկա քահանայապետը։

Ապաստարան այս քաղաքները մատնանշում են մեր մեծ Ապաստարանին՝ Հիսուս Քրիստոսին։ Եթե մենք մեղանչել ենք (իսկ ոչ ոք չի կարող պնդել հակառակը), մենք կարող ենք հավատով շտապել Քրիստոսի մոտ և լինել ապահով՝ քանի դեռ Նրա հետ ենք։

Ռալֆ Նիլ

Թոշակառու դասախոս և ավետարանիչ

Թարգմանիչ` Մարինե Խաչատրյան



Joshua 20

The six cities of Refuge that are mentioned in this chapter were chosen to provide safety for one who might accidentally have killed his neighbor. There were three such cities on the west side of the Jordan River, and three on the east side. They were so arranged that they could be reached from any point in the country within a half day. Roads were kept clear, and directional signs were maintained. The “avenger of blood” was considered any near relative of the victim who might want to take revenge.

Anyone seeking entrance to a city of refuge had to stand trial to have the judges to decide whether the death was manslaughter or first-degree murder. If the killing was unintentional, he was allowed to stay in the city and be protected as long as he stayed inside the city limits. He must live there until the death of the current high priest.

Those cities of refuge pointed to our great Refuge, Jesus Christ. If we have sinned (and no one can say that he or she has not), we can rush to Jesus by faith and we shall be safe as long as we remain with Him.

Ralph Neall

Retired Professor and Missionary

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները