1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ209. Հեսու 22
Քանի որ Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղերը բնակավայր ընտրեցին Հորդանանի այս ափին Քանանից նվաճված հողերից, նրանք մտածեցին. «Մենք Հորդանան գետով բաժանված ենք լինելու մյուս ցեղերի մեր եղբայրներից: Իսկ ի՞նչ կլինի, եթե ապագայում նրանք ասեն մեր երեխաներին, թե նրանք չեն պատկանում Իսրայելին և բաժին չունեն Աստծուց»: Այդ պատճառով Մանասեի որդիները որոշեցին մի զոհասեղան կանգնեցնել Հորդանանի ափին՝ ցույց տալու, որ իրենք մեկ ժողովուրդ են:
Երբ մյուս ցեղերը լսեցին այս զոհասեղանի մասին, նրանք զորահավաք անցկացրեցին՝ պատերազմի գնալու համար Մանասեի ցեղի դեմ: Նրանք հարցնում էին. «Դուք ինչպե՞ս կարող էիք այսքան արագ երես թեքել մեր Տիրոջից, որ մեկ ուրիշ զոհասեղան կանգնեցրեցիք»:
Ապշած այն բանից, որ իրենց բարի մտադրություններն այդքան սխալ են մեկնաբանվել, առաջնորդները պատասխանեցին. «Թո՛ղ Աստված արգելի մեզ, եթե մենք մտադիր էինք ապստամբել Նրա դեմ: Ո՛չ, այս զոհասեղանը սրբարանից առանձին զոհեր մատուցելու համար չէ, այլ պարզապես որպես վկայություն, որ դուք մեր եղբայրներն եք, և որ մենք հավատարիմ ենք լինելու Աստծուն»:
Հրեաների նման մենք էլ պետք է հաշվետու լինենք միմյանց առաջ, բայց մենք պետք է միշտ հանգամանորեն մտորենք նախքան մեր եղբայրներին ու քույրերին մեղադրելը:
Ռալֆ Նիլ
Թոշակառու դասախոս և ավետարանիչ
Թարգմանիչ` Մերինե Աթոյան
Joshua 22
As the tribes of Reuben, Gad, and half the tribe of Manasseh were heading home from the conquest of Canaan, they thought, “We’ll be separate across the River Jordan from our brothers in the other tribes. In the future, what if they say to our children that they don’t belong to Israel and have no share in the Lord?” For that reason the Manassehites decided to erect an altar by the Jordan to show that they were one people.
When the other tribes heard about this altar, they mustered an army to go to war against the tribe of Manasseh. “How could you so soon turn away from the Lord our God to erect another altar?” they asked.
Shocked that their good intentions had been so misread, the leaders answered, “God forbid that we should rebel against Him! No, this altar is not for offering sacrifices apart from those at the Sanctuary, but simply as a witness that you are our brothers and that we will be faithful to God.”
Like the Isrealites, we, too, need to be accountable to each other, but we should always consider carefully before accusing our brothers and sisters.
Ralph Neall
Retired Professor and Missionary
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը