1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

211. Հեսու 24

Աստված Սինա սարում ուխտ կապեց Իսրայելի հետ (տե՛ս Ելից 19.3-6 և 20.1-7), և մինչ մահանալը Մովսեսը վերահաստատեց այն նրանց հետ (Բ Օրինաց 29 և 30)։ Այս գլխում Հեսուն նույնպես իր մահվան նախաշեմին վերականգնում է ուխտը նրանց հետ։

Հեսուն մարտահրավեր է նետում Իսրայելի որդիներին, որպեսզի վերջնականապես ընտրություն կատարեն` Աստծուն դարձնելու որպես իրենց Տերը։ Երեք անգամ նրանք երդում արեցին Տիրոջը հավատարիմ լինելու մեջ (Հեսու 24.16,21,24)։ Իսկ հետո այդ բոլոր խոսքերը Հեսուն գրեց օրենքի գրքում և որպես այս խոստման վկա հուշարձան կանգնեցրեց (Հեսու 24.26-27)։ Բոլոր նրանք, ովքեր տեսել են, թե ինչպիսի բաներ է արել Աստված իրենց համար, պահեցին այս խոստումը այնքան երկար, որքան որ նրանք ապրեցին (Հեսու 24.31)։

Այսօր մենք նույնպես կարիք ունենք հիշելու բազում հրաշքներ ու օրհնություններ, որոնք Աստված կատարել է մեր կյանքում։ Հիսուսը եկել էր, որպեսզի մեզ համար ապրեր և մահանար։ Նա դարձավ մեր Միջնորդը երկնքում։ Նա խոստացավ, որ կվերադառնա ու կտանի մեզ մեր երկնային խոստացված Երկիրը։ Մենք պետք է հաճախ վերանայենք այն նվերները, որոնք Աստված տալիս է մեզ, և երախտագիտությամբ լի սրտով հաստատենք մեր Ուխտը Նրա հետ (տե՛ս Մատթեոս 26.27-28 և Եբրայեցիս 8.8-12)։

Ռալֆ Նիլ

Թոշակառու դասախոս և ավետարանիչ



Թարգմանիչ` Հերմինե Բեժանյան



Joshua 24

God made a covenant with Israel at Mt. Sinai (see Ex. 19:3-6 and 20:1-7), and Moses renewed it with them before he died (Deut. 29 and 30). In this chapter Joshua also renews the covenant in light of his imminent death.

Joshua challenges the children of Israel to choose the Lord as their God forever. Three times they take a vow to be faithful to the Lord (vv. 16, 21, 24). Then Joshua writes these things in the Book of the Law and erects a stone monument as a witness to their vow (vv. 26-27). The people kept their promises as long as they lived, all who had seen what the Lord had done for them (v. 31).

Today we also should remember the many gifts the Lord has given us. Jesus came to live and die for us. He became our Mediator in heaven. He promised that He will return and take us to our heavenly Promised Land. We ought to review His gifts to us often, and with a heart full of gratitude renew our commitment to Him (see Matt. 26:27-28 and Heb. 8:8-12).

Ralph Neall

Retired Professor and Missionary

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները