1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

216. Դատավորաց 5

Դատավորաց 5-րդ գլխում Դեբորան և Բարակը դուետ երգեցին «նոր երգ՝ Տիրոջը» ինչպես Սաղմոս 96.1-ում։ Աստծուն ուղղված փառաբանության ինչպիսի՜ գեղեցիկ օրինակ, որ թարմ է, արդի և առանձնահատուկ։ Դեբորան և Բարակը կարող էին հեշտությամբ երգել Աստծո՝ Կարմիր ծովով Իսրայելին ազատագրելու Մարիամի օրհներգը։ Բայց, փոխարենը այստեղ նոր երգ էր՝ հատկանշական այն բանին, թե ինչ Աստված արեց իրենց համար հենց նոր։ Երգի մեջ նշելով, թե ինչ արեց Աստված Իսրայելի համար՝ ազատելով Սիսարայից, նրանք փառաբանում էին ներկա Աստծուն՝ Մեծն Ես Եմ-ին։

Մինչ մենք պետք է երգենք այն մասին, թե ինչ է արել Աստված մեզ համար անցյալում, մենք չպետք է և մոռանանք երգել մի նոր երգ, թե ինչ է Աստված անում մեզ համար հիմա։ Շատ հաճախ իմ կյանքում ես մոռանում եմ գրի առնել, հիշել Աստծո զորավոր գործերը, որ անում է ներկայում։ Եվ երբ չեմ հիշում, թե ինչպես է Աստված գործել իմ կյանքում, ես սկսում եմ վախենալ իմ ապագայի համար։

Թո՛ղ որ մենք նոր երգեր երգենք մեր Աստծուն, անձնական երգեր՝ բնութագրող, թե ինչպես է Աստված մասնավորապես գործում մեր կյանքերում հիմա։

Բրենոն Քրիստին, կապելան

Հարավային ադվենտիստական համալսարան

Թարգմանիչ` Անուշ Սաֆարյան

Judges 5

In Judges 5, Deborah and Barak sang a duet, a "new song to the Lord" as Psalm 96:1 says. What a beautiful example of praise to God that is fresh, current and specific. Deborah and Barak easily could have kept singing Miriam’s hymn of God’s deliverance of Israel through the Red Sea. Instead, here was a new song detailing what God had just accomplished for them. By recounting in song what God had done for Israel in delivering them from Sisera, they honored the God of the present, the Great I AM.

While we ought to sing what God has done for us in the past, we ought also to sing a new song, what God has done for us now. Far too often in my life, I fail to write down, fail to capture the mighty acts of God in my life in the present. And when I fail to remember how God has already led in my life, I begin to fear for the future.

May we sing fresh new songs to the Lord, personal songs that detail how God is specifically working in our lives today.

Brennon Kirstein, Chaplain

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները