1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ217. Դատավորաց 6
Իսրայելացիների անհնազանդության և մադիանացիների ճնշումից 7 տարի անց, Տերը ընտրեց Գեդեոնին որպես Իր հզոր ռազմիկ: Տիրոջ Հրեշտակը նոր էր կրակով սպառել Գեդեոնի եփած գառն ու բաղարջ հացը, վստահեցնելով Գեդեոնին Մադիամի նկատմամբ հաղթանակի մեջ։
Սակայն մինչ փրկությունը գալիս է հնազանդությունը: Այդ նույն գիշերը նա պետք է կատարեր Տիրոջ առաջին երկու հրամանները, որոնք անհապաղ հնազանդություն էին պահանջվում. 1) ոչնչացնել իր հոր Բահաղի զոհասեղանը. 2) կառուցել Տիրոջ համար զոհասեղան:
Դա հրամայական է մեր հոգևոր առողջության համար, որ թունավոր սովորություններն ու հարաբերությունները պետք է վերացվեն, այլ ոչ թե միայն նվազեցվեն կամ բանակցվեն Աստծո հետ։ Որո՞նք են այն կուռքերը, որոնց ես արդեն երկրպագում եմ, որ Աստված ինձ կոչ է անում ոչնչացնել։
Այն բանից հետո, երբ կուռքերը մեր կյանքում արդեն ոչնչացվել են, դա նույնքան կարևոր է, որ մենք հաստատենք երկրպագության նոր ձև։ Իմ կյանքի ո՞ր ոլորտներն է Աստված ուզում, որ ես հանձնեմ Նրան։ Ի՞նչ գործողություններ կարող եմ ձեռնարկել իմ կյանքում Աստծո համար նոր զոհասեղան կառուցելու համար։
Բրենոն Քրիստին, կապելան
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանիչ` Ազնիվ Սարգսյան
Judges 6
After 7 years of Israelite disobedience and Midianite oppression, the Lord chose Gideon as His mighty warrior. The Angel of the Lord had just consumed with fire Gideon’s cooked lamb and unleavened bread, assuring Gideon of victory over the Midianites.
But before deliverance comes obedience. That same night, the Lord’s first commands required immediate obedience: 1) destroy his father’s Baal altar; and 2) build an altar to the Lord.
It is imperative for our spiritual health that poisonous habits and relationships be eliminated, not just reduced or negotiated with God, but destroyed. What are the idols that I have been worshiping that God is calling me to destroy?
After the idols in our lives have been destroyed, it is equally imperative that we establish new patterns of worship. What areas of my life does God want me to surrender to Him? What actions can I take to build a new altar to God in my life?
Brennon Kirstein, Chaplain
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը