1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ221. Դատավորաց 10
Այս գլխում մենք տեսնում ենք, որ իսրայելացիները երկրպագում էին կուռքերին։ Երբ թշնամիները ճնշում էին իրենց, նրանք աղաղակում էին Տիրոջը օգնության համար (հ. 15), իսկ երբ հալածանքները դադարում էին, նրանք ետ էին դառնում կուռքերին: Շատ հեշտ է դատել իսրայելացիներին և ասել. «Ինչպե՞ս կարող էին նրանք շարունակել դա անել, երբ ունեին Աստծո ներկայության և փրկության այսպիսի կրկնվող օրինակներ»:
Այդուհանդերձ, մենք ինքներս ենք այդպես վարվում: Որքան հաճախ է Աստված օգնում մեզ դուրս գալ բարդ իրավիճակներից, և մենք կրկին ետ ենք դառնում մեր արատավոր սովորություններին: Մենք բոլորս ունենք թակարդներ կամ կուռքեր, և դիմում ենք դրանց, փոխանակ Աստծո մոտ գնայինք հարմարավետության, հանգստի և էներգիայի համար, երբ մեզ պետք է կատարել մեր աշխատանքը:
Բայց, Աստված ցանկանում է անել ավելին մեզ համար, քան դա է: Նա ցանկանում է փոխել մեր կյանքը: Աստված շահագրգռված չէ, որ մենք ունենանք կեղծ ապաշխարություն և գնանք Նրա մոտ միայն այն պատճառով, որ չենք ցանկանում կրել մեր արարքների հետևանքները: Նա ցանկանում է մեզ տալ նոր սիրտ ու նոր կյանք, ինչպես նաև այլ բաներ, որոնք մեզ հարկավոր են:
Աստված ունի հնարավորություններ քո և իմ հոգևոր աճի ու հավատի առաջ ընթանալու համար, պարզապես պետք է սպասել հորիզոնում: Բայց դու չես կարող գտնել այն, քանի դեռ քո կյանքում ճշմարիտ ապաշխարությունը թողել ես կուռքերի ետևում:
Այդ ի՞նչ ծուղակներ են, որ քեզ ետ են պահում այսօր Աստծուն լիովին հանձնվելուց: Աստծուն խորապես վշտացնում է քեզանից բաժանված լինելը, և Նա հույս ունի վերադարձնել ամենը, ինչ ցանկանում է անել քեզ համար։ Նա դեռ շատ ավելին ունի պատրաստված քեզ տալու համար: Պարզապես վստահիր Նրան և տես Աստծո հզոր ձեռքի աշխատանքը քո կյանքում:
Բրենոն Քրիստին, կապելան
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանիչ` Աննա Քոթանջյան
Judges 10
In this chapter we find that the Israelites worshiped idols; when oppressed by their enemies they cried to the Lord for help (v. 15), and when the oppression stopped they went back to worshiping idols. It is very easy to judge the Israelites and say, “How did they keep on doing this when they had such repeated examples of God’s presence and salvation?”
Yet, we do this ourselves. How often God helps us out of a difficult situation and we turn right back to our same vices. All of us have pitfalls, or idols, that we go to instead of going to God for comfort, rest, and energy we need to carry on our work.
But, God wants to do more for us than that. He wants to change our lives. He is not interested in false repentance where we only come to Him because we don’t want to deal with the consequences of our actions. He wants to give us new hearts and new lives as well as the other things we need.
God has opportunities of spiritual growth and adventures of faith for you and me just waiting on the horizon. But you can’t discover it until with true repentance you leave behind the idols in your life.
What holds you back from fully surrendering to God today? It grieves Him to be separated from you and having to hold back all He wants to do for you when He has so much more to give. Trust in Him and see His mighty hand at work in your life.
Brandy Kirstein
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը