1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

222. Դատավորաց 11

Մեր առաջին տպավորությունը Գաղաադացի Հեփթայեի հետ կապված դրական չէ: Նա հանդիսանում էր անօրինական զավակ՝ ծնված մի պոռնիկից, վտարանդի՝ անհանգիստ ընտանեկան պատմությամբ, և «դատարկապորտ մարդիկ» ավազակախմբի ղեկավարն էր: Այնուամենայնիվ, ճանապարհին որոշակի դժվար դասեր քաղելուց հետո այս՝ առաջին հայացքից անարժան մարդը, դառնում է Իսրայելի դատավորը 6 տարով (12.7):

Ի տարբերություն նախորդ դատավորների Հեփթայեի ղեկավարության կանչվելը պարզորոշ բացակայում է: Նա Գաղաադի երեցների հետ բանակցության արդյունքում սկսում է ղեկավարել Գաղաադացիներին (11.8-10): Չնայած այս ամենին, կասկած չկա, որ Աստված է ղեկավարում բեմահարթակից անդին: Աստված զորացնում է Հեփթայեին կռվելու Իսրայելի թշնամիների դեմ (11.29) և նրա ձեռքն է մատնում ամոնացիներին (11.32): Տիրոջ ազատագրումը հօգուտ Իսրայելի է լինում, այլ ոչ Հեփթայեի (11.27):

Հեփթայեի պատմությունը կարող էր այստեղ ավարտվել, եթե չլիներ նրա կատարած երդումը: Չնայած որ Աստված օգնեց Հեփթայեին հաղթելու ամոնացիներին, նա կարծում էր, թե կարող է Աստծո հետ նույն կերպ բանակցություններ վարել, ինչ Գաղաադի երեցների հետ: Անմիջապես, մենք ցնցվում ենք նրա անհասկացողությունից՝ զոհաբերական համակարգի հետ կապված:

Մովսեսի օրենքը պարզ ասում է, թե ինչպիսի զոհաբերություններն են ընդունելի: Հեփթայեին թույլ չտրվեց զոհաբերել «իր տան դռնից ընդառաջ եկողին» (11.31): Այնուամենայնիվ նա կարծում էր, թե Աստծուն կարելի է կաշառել ողջակեզերի միջոցով: Այս ավելորդ երդումը մեծ ցավ կբերեր թե Հեփթայեին, թե իր միակ դուստրին:

Գրվածից պարզ չի երևում, թե ինչ պատահեց Հեփթայեի դուստրի հետ: Երդումը այնպես է ձևակերպված, որ կարծես Հեփթայեն նկատի ուներ ֆիզիկական զոհբերություն: Բայց Աստվածաշունչը չի ասում, որ դուստրը զոհաբերվեց: Դրա փոխարեն ասվում է, որ դուստրը կատարեց հոր երդումը և ոչ մի տղամարդու հետ հարաբերություն չունեցավ (11.39):

Նա ողբում է իր ամբողջ կյանքի կուսությունը (11.37) և պարզորոշ անհագնստացած է, որ իր հայրը կարող է զոհաբերել իրեն: Քանի որ մարդկային զոհաբերությունը արգելված էր օրենքով (Բ Օրինաց 18.10), ապա Հեփթայեի դուստրը պետք է ապրեր ուխտավորի միայնակ կյանքով (Թվոց 6):

Հեփթայեի փորձը աստվածաշնչյան դաս է մեզ համար, որպեսզի զգույշ լինենք մեր խոսքերում: Այն նաև զգուշացնում է մեզ Աստծո հետ բանակցություններ վարելուց, կարծես թե Ամենակարողը ինչ որ հեթանոսական աստված է ում կարելի է շահարկել: Հաճախ մենք մեզ բռնացնում ենք հետևյալ խոսքերում. «Տեր, եթե դու սա անես ինձ համար, ապա ես կլինեմ ավելի լավ քրիստոնյա»:

Աստված մեզանից պահանջում է ոչ միայն մեր սրտերը, այլ որպեսզի անձնատուր լինենք Նրան անվերապահորեն: Աստված փափագում է մեզ հեղեղել իր օրհնություններով, բայց մենք պետք է պատրաստակամ լինենք ընդունելու Նրա կամքը, և երբեք չշահարկենք Նրան՝ բարի գործեր կատարելու խոստումներով:

Յուստո Է. Մորալես,

Ադվենտիստական հարավային համալսարան

Թարգմանիչ` Զավեն Գաբրիելյան


Judges 11

Our first impression of Jephthah the Gileadite is not a positive one. He is an illegitimate son of a prostitute, an outcast with a troubled family history, and the leader of a gang of “worthless men.” Yet this seemingly unworthy individual became a judge of Israel for six years (12:7), but not before learning a few difficult lessons along the way.

Unlike previous judges, Jephthah’s call to leadership is conspicuously absent. His rule over the the Gileadites comes as the result of bargaining with the elders of Gilead (11:8-10). Yet, in spite of this, there is no question that God is guiding the events behind the scenes. The Lord empowers Jephthah to fight the enemies of Israel (11:29) and delivers the Ammonites into his hands (11:32). The deliverances by the Lord favors Israel (11:27), but does not favor Jephthah.

Jephthah’s story could have ended here except for the vow he made. Even though God helped him fighting the Ammonites, Jephthah felt he could bargain with God the same way he did with the elders of Gilead. Immediately we are shocked by his misunderstanding of the sacrificial system.

The Law of Moses clearly outlined what kinds of offerings were acceptable. Jephthah was not allowed to sacrifice “whatever comes out of the doors” of his house (11:31). However, he believes God can be bribed by burnt offerings. This unnecessary vow would bring much grief to Jephthah and to his only daughter.

The narrative is not clear on what happened to Jephthah’s daughter. The vow is worded in such a way as to give the impression that Jephthah meant a physical sacrifice. But the Bible does not say that she was sacrificed. Instead, we are simply told that she fulfilled her father’s vow and knew no man (11:39).

She bewails her life-long virginity (11:37), and is obviously concerned that her father might sacrifice her. Since human sacrifice was condemned by the Law (Deut 18:10), Jephthah’s daughter was to live the lonely life of a Nazirite (Num 6).

Jephthah’s experience is a biblical lesson on being careful what we say. It is also a warning about bargaining with God as if the Almighty is a pagan deity that can be manipulated. Too often we find ourselves saying, “Lord, if you do this for me, then I’ll be a better Christian.”

There’s nothing that the Lord desires more from us than our hearts and surrender to Him unconditionally. God yearns to shower our lives with blessings but we must be willing to submit to His will rather than trying to manipulate Him with the promise of good deeds.

Justo E. Morales

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները