1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

226 Դատավորաց 15

Մինչ նախորդ գլուխը բացահայտում է Սամսոնի ձախողումը որպես Աստծո մարդու, այս գլուխը շեշտում է նրա ձախողումը որպես առաջնորդի։ Նրա դիմակայությունը փղշտացիներին պայմանավորված չէր նրա ցանկությամբ վերջ դնել Իսրայելացիների նկատմամբ նրանց իշխանությանը, այլ իր սեփական եսասիրությամբ ցույց տալու նրանց, թե որքան ուժեղ է ինքը: Նույնիսկ այն օրերի չափանիշներով, Սամսոնի գործողությունները չափազանց էին և չարդարացված։

Ի տարբերություն նախորդ դատավորների, ովքեր ճակատամարտի էին գնում Տիրոջ անունով, Սամսոնը մեկ անգամ իսկ Աստծո անունը չվկայակոչեց, նույնիսկ այն ժամանակ, երբ նա Աստծո Հոգով հաղթում էր իր թշնամիներին (15.14): Նա հպարտանում է իր հաղթանակով Աստծուն պատիվ չտալով (15.16): Նա միայն այն ժամանակ է դա անում, երբ նրան պետք է Աստծո օգնությունը, և նա կանչում է Նրան, և դա նա անում է որպես դժգոհություն, այլ ոչ թե որպես Աստծուն ուղղված խնդրանք (15.18):

Այնուհանդերձ, թվում է, Սամսոնը հեռուն է գնում, որովհետեւ Տերը շարունակում է օրհնել նրան չնայելով նրա ապստամբությանը: Բայց երբ նրա կյանքը պահպանվեց, Աստծո ժողովրդին ազատելու նրա առաքելությունը մատուցվում է իր եսասիրությամբ ու անհաս վերաբերմունքով. «Նրանք ինձ ինչպես որ արին, ես էլ նրանց այնպես եմ արել»: Փոխանակ Սամսոնի հետ միաբանվելու և փշղտացիների լուծից ազատվելու Հուդայի մարդիկ տեղի տվեցին վտանգի առաջ, և իրենցից մեկին հանձնեցին թշնամուն (15.9-13):

Սամսոնը նույնիսկ վախենում է, որ նրանք կարող են իր դեմ հանդես գալ, և նա կարող է սպանվել իր իսկ ժողովրդի կողմից: Ընտրված ազատարարը ուժ ուներ սպանել հազար մարդու, սակայն բացակայում էր բարոյական հրամայելու հարգանքն ու վստահությունը նույնիսկ մեկ իսրայելացու: Առաջնորդվելով իր արդարադատության զգացումով, նա չի տարբերվում փղշտացիներից, ում դեմ նա պայքարում է:

Մեզանից շատերը ապրում են Սամսոնի կյանքով։ Մենք կանչված ենք Աստծո ժողովրդի մեջ առաջնորդներ լինելու: Մենք օրհնվել ենք հմտություններով կամ էլ միջոցներով Տիրոջ համար մեծ սխրանքներ իրականացնելու համար: Սակայն, Սամսոնի պես մենք էլ ենք ինքնավստահ դարձել, վստահելով սեփական ունակություններին կամ էլ գործեր կատարելու հնարավորություններին։

Մեր հաջողության մեջ մենք կարող ենք չգիտակցել, որ մենք ենք ուզում հսկել, փոխարեն թույլ տայինք Աստծուն, որ Ինքը առաջնորդի: Մի մոռացեք այսօր աղոթել Հիսուսին, որ ղեկավարի ձեր կյանքը և Տիրոջ Հոգին զորությամբ կարողանա գալ ձեր վրա:

Յուստո Է. Մորալես

Ադվենտիստական հարավային համալսարան

Թարգմանիչ` Պավել Սարգսյան

Judges 15

While the previous chapter exposes Samson’s failure as a man of God, this chapter highlights his failure as a leader. His confrontation with the Philistines is not prompted by a desire to end their rule over the Israelites but by his own selfish quest to show them how strong he was. Even by the standards of the day, Samson’s actions were excessive and unwarranted.

In contrast to previous judges who went to battle in the name of the Lord, not once does Samson invoke God’s name, even as God’s Spirit empowers him to defeat his enemies (15:14). He boasts of his victory without giving credit to God (15:16). It is only when he needs God’s help that he calls upon Him, and then he does so complaining rather than pleading with God (15:18).

Yet Samson seemingly gets away with doing so because the Lord continues to bless him in spite of his rebellion. But while his life is spared, his mission to deliver God’s people is hindered by his selfish and immature attitude: “As they did to me, so I have done to them”. Rather than joining forces with Samson to overthrow the yoke of Philistine rule, the men of Judah cower before the threat and have no qualms giving up one of their own (15:9-13).

Samson even fears that they might turn on him and he would have to kill his own people. The chosen deliverer has the strength to kill a thousand men but lacks the moral standing to command the respect and trust of even one Israelite. Guided by his own sense of justice, he’s no different than the Philistines he is fighting against.

Many of us live the life of Samson. We have received the calling to be leaders among God’s people. We have been blessed with the skills or means to accomplish great feats for the Lord. But like Samson we have become self-reliant, trusting our own abilities or position to accomplish things.

In our success, we may not realize that we want to be in control instead of allowing God to take the lead. Don’t forget to pray today for Jesus to be in control of your life and that the Spirit of the Lord may come mightily upon you.

Justo E. Morales

Southern Adventist University

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները