1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ227. Դատավորաց 16
Եվս մեկ անգամ Սամսոնը ցույց է տալիս իր անհարգալից վերաբերմուքը իր աստվածային կոչման (կամ Աստծո օրենքի) հանդեպ, և վտանգում է իր կյանքն ու առաքելությունը իր գործողություններով: Վերջին անգամ փղշտացի կնոջը ցանկանալու հետևանքները նրա համար աղետալի եղան: Այնուհանդերձ Սամսոնը գիտեր, որ ոչ ոք չի համարձակվի կանգնեցնել իրեն, ուստի նա անամոթաբար գնաց փղշտացիների երկրի սիրտը՝ անձնատուր լինելու իր մեղքին:
Ինչպես նախկինում, չնայած իր ապստամբությանը, Տերը նրան ուժ է տալիս իրեն փրկելու համար: Բայց այստեղ է Սամսոնի խնդիրը. Նա օգտագործում է Աստծո զորությունը ինքն իրեն օգնելու համար: Իր մեծ ուժով հանդերձ, նա չարեց որևէ բան՝ փրկելու համար գեթ մեկ իսրայելացու հալածանքներից:
Սամսոնի անկման պատճառը այն չէր, որ նա վստահեց սխալ կնոջ: Նա չէր խաբվել՝ հայտնելով իր ուժի գաղտնիքը: Նա պատրաստակամորեն հայտնեց այն՝ իմանալով, որ դա հավանաբար կօգտագործվի իր դեմ: Նա այնքան էր ապստամբել և շատ անգամներ խախտել նազովրեցու իր երդումը, որ այլևս չէր ընկալում իր մեղքի հետևանքները: Սամսոնը կարծում էր, որ ինչպես շատ անգամներ, այս անգամ ևս Աստված կազատի իրեն իր թշնամիներից:
Բայց իր այս վերջին ապստամբությամբ, նա շռայլեց Աստծո օրհնությունը վերջին անգամ: Սամսոնի երկար մազերը պարզապես արժանիք չէին, այլ դա նշան էր, որ նա պատկանում է Աստծուն, և երբ այս նշանը զոհաբերվեց հաճույքներին, օրհնությունները, որոնց նշանը իր երկար մազերն էին, վերցվեցին (ՆՄ, 566):
Աստվածաշնչյան բոլոր դատավորների և հերոսների շարքում, Սամսոնը գրավում է իր մեծ ուժով: Հավատարիմ լինելով իր աստվածային կոչմանը, Աստծո նպատակը կարող էր կատարվել Աստծո մեծարմամբ և ի պատիվ Սամսոնի: Բայց Սամսոնը տրվեց գայթակղությանը և ապացուցեց իր վստահության անիրական լինելը, և նրա առաքելությունը ավարտվեց պարտությամբ, գերությամբ և մահով (ՆՄ, 567): Սամսոնի կյանքի պատմությունն այն է, որ Աստված իրականացնում է իր նպատակը չնայելով Սամսոնին:
Յուստո Է. Մորալես
Հարավային ադվենտիստական համալսարան
Թարգմանիչ` Լիլիթ Հայրապետյան
Judges 16
Once again Samson shows no regard for his divine calling (or God’s law) and endangers his life and mission in the process. The last time he lusted after a Philistine woman the consequences were disastrous. Yet Samson knows that no one would dare stop him, so he brazenly goes into the heart of Philistine country to indulge his sin.
Like before, in spite of his rebellion, the Lord gives him the power to save himself. But that’s the problem with Samson; he uses the power of God to help himself. Of all of his great feats of strength, he did not do any of them to save a single Israelite from oppression.
Samson’s downfall was not brought about because he trusted the wrong woman. He was not deceived into giving up the secret of his strength. He willingly gave it up knowing that it would likely be used against him. He had lived a life of rebellion for so long and violated his Nazirite vow so many times that he no longer perceived the consequences of his sin. Like countless times before, he thought God would deliver him from his enemies.
But with that final act of rebellion he squandered God’s blessing for the last time. There was no virtue in his long hair merely, but it was a sign that he belonged to God; and when the symbol was sacrificed in the indulgence of passion, the blessings of which the long hair was a symbol were also taken away (see PP 566).
Of all the judges and heroes in the Bible Samson held the most potential. Had Samson been true to his divine calling, the purpose of God could have been accomplished to God’s exaltation and to the honor of Samson. But Samson yielded to temptation and proved untrue to his trust, and his mission was ended in defeat, bondage, and death (see PP 567). The story of Samson’s life is that the Lord accomplished His purpose in spite of Samson.
Justo E. Morales
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը