1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ235. Հռութ 3
Նոյեմիի խոսքերի նախաբանը փայլում էր խորամանկ հիացմունքով: Նոյեմիի և Հռութի` Բոոսի հանդեպ ձեռնարկած քայլերի գաղտնիքը Աստծո լիառատ սերն էր: Հրեա հարսնացուի համար ավանդույթ էր ամուսնության առաջին գիշերը քնել ամուսնու ոտքերի մոտ` ծածկվելով ամուսնու հագուստի «թևերով» կամ ծալքերով: Վերլուծելով այդ խորամանկ քայլը` Հռութն ամուսնության առաջարկ է կատարում Բոոսին, սակայն դա կատարում է գաղտնի ձևով, որպեսզի այն Բոոսին չդրդեր մերժել առաջարկը:
Այնուամենայնիվ, Բոոսը նրա առաջարկն ընդունում է որպես իրեն ուղղված նվեր: Բոոսը, ինչպես և Նոյեմին, կորցրել էին երբեմնի լիարժեք երջանիկ ընտանիք ունենալու հույսը: Այժմ Բոոսի, Հռութի և Նոյեմիի ապագան վերածվում են համատեղ այնպիսի հրաշքի, որը ոչ ոք չէր կարող կանխագուշակել:
Պարզ լուրն այն է, որ Աստծո` մեկ անձնավորության համար նախատեսված նախախնամությունը ներառում է օրհնություններ նաև այլոց համար: Այս գլուխն ավարտվում է առատ բերքով: «Վեց չափ» գարին կշռում է մոտ 27 կգ:
Պետրոսի նավի ձկների բազմության պես (Հովհաննես 21.6) այս հատվածը մեզ հիշեցնում է, որ Աստված մեզ վրա հեղում է այնքան շատ, որքան մենք կարող ենք ընդունել: Նոյեմիի վերջին խոսքերն իմաստուն են` Հռութին խորհուրդ տալով առաջնորդվել աստվածային զորությամբ, որը չի պարունակում ոչ մի շտապողականություն և ոչ մի հապաղում:
Յան Հալուսկա
Հարավային Ադվենտիստական Համալսարան
Թարգմանիչ` Սամվել Սարգսյան
Ruth 3
Naomi’s opening speech sparkles with cunning delight. The secret that Naomi and Ruth play on Boaz is brimful of God-ordained love. It was tradition for a Jewish bride to sleep her first night as a married woman at her husband’s feet, covered by the “wings” or skirts of his robe. By assuming that position stealthily, Ruth is proposing marriage to Boaz, but done in a secret way so it will not embarrass him should he decline.
Boaz treats her offer as a gift to him, however. He, like Naomi, has despaired of ever having the happiness of a full family. Now his future, Ruth’s future, and Naomi’s future will be lifted into a mutual miracle which none of them could have predicted. The clear message is that God’s providence for one person includes blessings for others. This chapter also ends with an abundant harvest. “Six measures” of barley may have weighed about 60 pounds or more!
Like the overload of fishes in Peter’s boat (John 21:6), this passage reminds us that God yearns to pour out as much good as we can accept. Naomi’s final words are wise, counseling Ruth to wait for the moving of divine power which knows no haste and no delay.
Jan Haluska
Southern Adventist University
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը