1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ243. Ա Թագավորաց 7
Տապանակը ապահով մնաց Կարիաթարիմում ղևտացիների հսկողության տակ: Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Սելովը` տապանակի նախկին տունը ավերվել է մեր թվարկությունից առաջ մոտավորապես 1050 թվականին, և կասկած չկա, որ դրանից հետո փղշտացիները գրավել են տապանակը: Երեմիա 7.12-15, 26.6-9-ում նկարագրված է Սելովի կործանումը, որը նախակերպարն է այն ամենի, ինչ պետք է կատարվեր Երուսաղեմի հետ:
Քսան տարի շարունակ Սամվելը հավատարմորեն իրականացնում էր Աստծո խոսքի ուսուցման աշխատանքները: Դա Աստծո խոսքն էր և փղշտացիների կողմից հասցված նեղությունների համար պատիժը, որ բերեր նրան, որ մարդիկ դառնային դեպի Աստված։ «Իսրայելի ամբողջ տունը ցավով դարձավ դեպի Աստված»:
Այն մարդիկ, ովքեր պատրաստ էին վերածննդի եւ բարեփոխման, Սամվելը նրանց գործելու կոչ արեց: Նրանք հրաժարվեցին իրենց կուռքերին երկրպագելուց և սկսեցին ծառայել միայն Տիրոջը: Սամվելը Իսրայելին կոչ արեց հավաքվել Մեսփայում: Նրանց հավաքվելը դիտվում էր որպես փղշտացիների դեմ պատերազմի գործողություն, այնպես որ փղշտացիները ուղարկեցին իրենց բանակը նրանց դեմ:
Նկատեք, որ «Սամվելը մեկ կաթնակեր գառնուկ առավ, և նրան բոլորովին ողջակեզ արեց Տիրոջը»: Տիրոջ մեծ փոթորիկը պարտության մատնեց փղշտացիներին, ինչը զարմացրեց նրանց, քանի որ իրենց փոթորկի աստվածը Բահաղն էր, որին երկրպագում էին: Այդպես Իսրայելը հաղթանակ տարավ:
Մեր բոլոր հաղթանակները տրվում են գառի միջոցով: Ինչպես մենք կարդում ենք Հայտնություն գրքում. «Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով և իրենց վկայության խոսքով»: Վերջին ժամանակներում վիշապը, գազանը և սուտ մարգարեն կմիավորվեն Գառի դեմ: Դա անհույս է թվում Գառի համար: Սակայն, ահա. անակնկալ։ Գառն արդեն հաղթել է:
«Տեր, օգնի՛ր մեզ բոլորիս` տեսնել հաղթանակած Գառին Իր մնացորդ ժողովրդին փառքով դեպի տուն առաջնորդելիս»:
Դեվիդ Մանզանո
Թոշակի անցած հովիվ
Թարգմանիչ` Ալլա Ղազարյան
1 Samuel 7
The ark rested securely at Kirjath-jearim under the care of the Levites. Archeological excavation revealed that Shiloh the previous home for the ark was destroyed about 1050 BC, no doubt by the Philistines after they captured the Ark. Jeremiah 7:12-15; 26:6-9, refers to the destruction of Shiloh as an example of what would happen to Jerusalem.
For twenty years Samuel faithfully carried on his work of teaching God’s word. It was God’s word and the discipline of affliction by the Philistines that led the people back to God and “all the house of Israel lamented after the Lord.”
The people were ready for, revival and reformation and Samuel called them to action. They put away their idol worship and served the Lord only. Then Samuel called Israel to come together in unity at Mizpeh. Their gathering was seen as an act of war by the Philistines so they sent their army against them.
Notice that, “Samuel cried unto the Lord, he took a lamb and offered it.” A great storm from the Lord defeated the Philistines, which is interesting since Baal was the storm god which the Philistines worshiped. So victory came to Israel.
All our victories come through the Lamb. It is as we read in Revelation, “and they overcame him by the blood of the Lamb and the word of their testimony.” In the final crisis, the dragon, the beast, and the false prophet are united against the Lamb. It looks hopeless for the Lamb. Surprise! The Lamb has already won!
“Lord help all of us to see the Victorious Lamb leading His remnant people home in triumph.”
David Manzano
Retired Pastor
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը