1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ253. Ա Թագավորաց 17
Կարծում եմ Ա Թագավորաց 17 գլուխը պատմում է ամենահայտնի պատմություններից մեկն այն մասին, թե ինչպես է Դավիթը սպանում Գողիաթին: Հաճախ այս պատմությունը վերհիշելիս մենք սովորություն ունենք անդրադառնալու Գողիաթի հսկայական բնությանը և դրա համար պատճառ ունենք: Նա փղշտացիների հաղթական զորավորն էր, քանի որ միշտ մարտերում հաղթել էր: Ըստ որոշ տվյալների նա 9 ոտբաչափ`այսինքն 2.74 մետր հասակ ուներ և 91 կիլոգրամ քաշով զենք ու զրահ էր կրում:
Նույնիսկ զարմանալի է, որ Դավիթը որոշել էր այդ հսկային դեմ դուրս գալ:
Բայց եկեք այս պատմությանը մի փոքր խորապես անդրադառնանք: Գողիաթը ձեռնոց էր նետել Իսրայելին, ինչն էլ նշանակում է, որ նա ձեռնոց էր նետել Իսրայելի կենդանի Աստծուն: Քառասուն օր անընդմեջ նա նույն բանն էր կրկնում, մինչև որ Աստված փրկարար ուղղարկեց: Փրկարարը մի պատանի տղա էր, ով ընդամենը մի փոքր քար մխրճելով Գողիաթի ճակատին, նրան գետնին տապալեց:
Ղուկաս 4.2-ում ասվում է, որ մեր Փրկիչն անապատում 40 օր սատանայի կողմից փորձության ենթարկվեց: Հատկանշական է, որ բոլոր երեք փորձությունները որոնք Հիսուսն Աստծո խոսքով հաղթահարեց կապված էին քարի հետ: 1. քարը հացի դեմ, 2. աշխարհի փառքը խորհրդանշող բարձր ժայռը, որտեղ սատանան Հիսուսին տարավ՝ ի դեմ Աստծո երկրպագության, և 3. հպարտությունը՝ ի դեմ ոտքը քարին չդիպցնելու: Այս երեք փորձություններից յուրաքանչյուրն Աստծո բարությունը կասկածի տակ դնելու միտում էր:
Կենդանի քարը`Քրիստոսը, ով Աստծո խոսքն էր մարմնավորված (Հովհաննես 1.14), հենց ինքն անկյունաքարը լինելով (Եփեսացիս 2.20), կասկածի տակ չդրեց Աստծո բարությունն ու բացարձակ հաղթանակ տարավ սատանայի հանդեպ`ճանապարհ հարթելով մեզ համար հաղթելու մեր կյանքում ամեն մի «Գողիաթի»:
Դավթին չէր հուզում աշխարհի հարստությունը, իր եղբայրների չարությունն ու նախանձը, Իսրայելի կեղծավորությունը կամ Գողիաթի մեծախոսությունն ու չարախոսությունը: Նրա միակ նպատակն էր աշխարհին ապացուցել, որ Իսրայելը կենդանի Աստված ունի, ով չի կարող չարախոսվել: Դավթի հույսը իր ձեռքի քարը չէր, այլ կենդանի քարը`Աստծո խոսքը:
«Արդ՝ դեն գցելով ամեն չարութունը և ամեն խաբեությունը, և կեղծավորությունները, և նախանձը, և ամեն չարախոսությունը, Նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին որ նորանով աճեք դեպի փրկությունը։ Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է։ Որին մոտեցել եք՝ այն կենդանի վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված և պատվական է։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարագներ մատուցանեք Աստծո ընդունելի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որովհետև գրքումն էլ կա, թե ահա Սիոնում անկյունի գլուխ՝ ընտիր պատվական քար եմ դնում, և նրան հավատացողը չի ամաչի» (Ա Պետրոս 2.1-6):
Որտե՞ղ է մեր վստահությունը: Այն աշխարհիկ հսկաների մե՞ջ է, թե՞ կենդանի Քարի։
Մելոդիոս Էքո Մեյսոն
Աստվածաշնչյան ճամբարների ծառայություն
Թարգմանիչ` Անուշ Հակոբյան
1 Samuel 17
I think 1 Samuel 17 holds one of the best-known stories of the entire Bible: David killing Goliath. Often as we rehearse this story, we tend to focus on the gigantic nature of Goliath, and with good reason. He was a champion of the Philistines (meaning he always won his battles), who according to some estimates was over 9 feet tall, and wore armor that weighed about 200 pounds (NET).
It’s amazing that David, obviously still a youth, would dare to take on this giant!
But let’s look at this story a little deeper. Goliath defied the armies of Israel, meaning he defied the living God of Israel. And he did this every morning and evening for forty days before God sent a deliverer. The deliverer God brought was a youth, who with a single stone aimed at the giant’s forehead, brought Goliath down.
In Luke 4:2 we are told that our Savior was tempted for forty days of the devil. It’s interesting that the three temptations at the end of the forty days Christ overcame and was victorious, and all had to do with stone. (Stone versus bread, a high mountain of stone representing the glory of the world versus worship, and safety from dashing his foot against a stone versus pride—each temptation had as its basis presuming on God’s goodness.
And yet as the Living Stone, Christ, the Word of God made flesh (John 1:14), Himself being the chief corner stone (Eph. 2:20), did not presume on God’s goodness and defeated Satan and his entire host, also making a way for us to obtain the victory over every Goliath.
David was unmoved by the wealth of the world, the malice or envy of his brothers, the hypocrisy of Israel, or the evil speaking and taunting of Goliath. His one passion was: To prove to all the earth that there was still a God in Israel who would not be defied! He trusted not in the stone in his hand, but in the Living Stone, the Word of God.
“Wherefore laying aside all malice, and all guile, and hypocrisies, and envies, and all evil speaking, as newborn babes, desire the sincere milk of the word, that ye may grow thereby: If so be ye, having tasted that the Lord is gracious.
To whom coming, as unto a living stone, disallowed indeed of men, but chosen of God, and precious, ye also, as living stones, are then built up a spiritual house, a holy priesthood, to offer up spiritual sacrifices, acceptable to God by Jesus Christ.
Wherefore also it is contained in the scripture, behold, I lay in Zion a chief corner stone, elect, precious: and he that believeth on Him shall not be confounded.” I Pet 2:1-6
Where is our trust today? Is it in the worldly giants around us or in the Living Stone?
Melodious Echo Mason
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը