1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

254. Ա Թագավորաց 18

Պատկերացնում եմ, երբ Դավիթը Սավուղին պատմում էր իր հաղթանակի մասին, թագավորի մոտ կանգնած Հովնաթանի հոգում ինչպիսի հուզմունք էր, երբ նա հիշում էր իր հավատի պայքարը (Ա Թագավորաց 14.6)։ Այս երկու ռազմիկները ընդհանուր շատ բան ունեին:

Իրենց տարիքի և ժամանակների համեմատ երկուսն էլ շատ հազվագյուտ հավատ էին դրսևորում: Նրանց հավատն ասում էր. «Եթե Աստված մեր կողմն է`ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8.31), հավատ, որն ասում է. «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6), հավատ, որ ասում է. «Թե որ ինձ սպանի, ես նրան եմ հուսալու» (Հոբ 13.15):

Հովնաթանն էլ, Դավիթն էլ ինքնուրույն, առանց որևէ օգնության հաղթանակներ էին բերել Իսրայելին` հուսալով միմիայն Աստծո զորությանը: Երկուսն էլ սպասվածից ավելին էին արել, երկուսն էլ խոնարհ էին ու միևնույն ժամանակ համարձակ կանգնում էին ճշմարտության համար ինչպիսին էլ լինեին հետևանքները:

Նրանք ևս մի կարևոր ընդհանրություն ունեին։ Երկուսն էլ թագավորական գահի թեկնածու էին, մեկը`ժառանգաբար, մյուսն`Աստծո ծրագրով: Եթե կար մեկը, որ Դավիթին չպետք է սիրեր, դա Հովնաթանն էր: Բայց փոխարեն չարանալու Դավիթի հանդեպ, որ իր գահաժառանգի իրավունքին էր հավակնում, կամ նախանձելու Դավիթի ուժին, ինչպես Սավուղն արեց, Հովնաթանը տեղ տվեց աստվածային նախախնամությանը:

Նա ոչ միայն տեղ տվեց աստվածային ծրագրին, այլև հանեց վրայից արքայազնի իր հագուստը, նույնիսկ զենքն ու զրահը և տվեց Դավիթին`դրանով ճանաչելով նրան որպես արդարությամբ ընտրված թագավոր: Հովնաթանը նաև Դավիթին ու նրա ընտանիքը պաշտպանելու և նրա հավերժ ընկերը մնալու ուխտ արեց: Դավիթն էլ նույնն արեց Հովնաթանի համար: Ինչպիսի՜ գեղեցիկ քրիստոնեական սիրո նկարագիր:

Ի հավելումն Դավիթի ու Հովնաթանի գեղեցիկ ընկերության, չորս անգամ այս գլխի մեջ պարբերաբար երևում է Դավիթի իմաստուն պահվածքը Սավուղի հանդեպ: Չնայած նրան, որ Դավիթը գիտեր իր թագավորական ընտրվածության մասին, և չնայած որ գնալով ավելի ու ավելի նկատելի էր դառնում Սավուղի թշնամանքը Դավիթի հանդեպ, այնուհանդերձ Դավիթը չօգտվեց իր աստվածատուր առաջնորդությունից, ոչ էլ ուժով վերցրեց թագավորությունը, այլ հավատարմորեն ծառայեց Սավուղին՝ համբերությամբ սպասելով Տիրոջ միջամտությանը:

Երբ մենք մտածում ենք, որ Աստված կանչել է մեզ որևէ մեծ գործի համար, փոխարենը սպասելու Տիրոջը և առաջնորդվելու հավատով, հնարավոր է գայթակղություն ունենանք ազդելու իրադարձությունների վրա` իրականացնելու այն, ինչ մենք հավատում ենք Աստծո կամքն է: Բայց Հակոբոս 4.10-ը մեզ ասում է. «Խոնարհեցեք Տիրոջ առաջին, և նա կբարձրացնե ձեզ»:

Ինչպես Դավիթն ու Հովնաթանը, եկեք խոնարվենք Աստծո առաջ, թույլ տալով, որ նա մեզ բարձրացնի:

Մելոդիոս Էքո Մեյսն

ARME Աստվածաշնչյան ճամբարների ծառայություն


Թարգմանիչ` Անուշ Հակոբյան

1 Samuel 18

I imagine that as David recounted the story of his victory over Goliath to King Saul that Jonathan, standing near by, must have felt a deep stirring in his soul as he remembered his own battle of faith (I Sam. 14:6). These young warriors had much in common.

Both Jonathan and David exhibited a rare daring faith in their day and age. They had a faith that said, “If God be for us, who can be against us?” (Rom. 8:31); a faith that said, “Not by might or by power, but by God’s Spirit” will the victory be won (Zech. 4:6); a faith that said, “Thou he slay me, yet will I trust in Him” (Job 13:15).

Both David and Jonathan had brought victory almost single-handedly to Israel as they moved forward depending on God for strength; both went above and beyond the call of duty; both were humble, yet boldly willing to stand for truth whatever the cost.

They also shared one more important thing in common. They were both in line for the throne; one by birth and one by God’s design. If there was anyone that should have disliked David, it should have been Jonathon. But rather than fighting for his rights, or becoming bitter or envious of David’s strength (like his father Saul did), Jonathan yielded to God’s divine plan.

He not only yielded, but he joyfully striped himself of his princely robes, even his armor, and put these on David thereby acknowledging him to be the rightfully chosen king. Jonathan also covenanted to give his friendship and loyal protection to David and his household forever, and David to the same for him. What a beautiful picture of unselfish Christ-like love.

In addition to the beginning of Jonathon and David’s beautiful friendship, four times throughout this chapter we see that David behaved himself wisely in all that he did for Saul. Even though he knew that he was to be king, and even though it became more and more evident that Saul was his enemy, he did not take advantage of his God-given leadership, nor did he seek the Kingdom by force, but he served Saul faithfully, and continued to wait upon the Lord.

If we feel that God has called us to some great task, we might be tempted to force circumstances to bring about what we believe to be God’s will, rather than waiting on God and walking by faith. But in James 4:10 we are told: “Humble yourselves in the sight of the Lord, and he shall lift you up.”

Like Jonathan and David, let us seek to humble ourselves before God and allow Him to be the One that lifts us up!

Melodious Echo Mason

ARME Bible Camp Ministries

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները