1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

255. Ա Թագավորաց 19

Եթե մեղքը խոստովանված չէ և նրանից չենք հրաժարվել, ապա այն կաճի և կթարախակալի, մինչև որ կհանգեցնի նրան, որ պատրաստ կլինենք նույնիսկ մարդասպանության: Այս ատելությունը սկսվեց երկնքում Արուսյակի մեջ (Եսայիա 14) և ավարտվեց Հիսուսի սպանությամբ: Այս ատելությունը շարունակվում է այսօր Աստծո ժողովրդի հալածանքով և սպանությամբ (Հայտնություն 12.12):

Սա հենց այն է, ինչին մենք հանդիպում ենք Ա Թագավորաց 19-րդ գլխում Սավուղ թագավորի մոտ: Նախ նա հպարտ էր, հետո նա նախանձում էր, երբ ինչ-որ մեկը մեծարվում էր, այնուհետև նա լցվեց ատելությամբ, և ի վերջո նա պատրաստ էր սպանել Աստծո օծյալին:

Շնորհակալություն Աստծուն, որ Նա չլքեց Դավիթին և չհանձնեց նրան Սավուղի վրեժխնդրությանը: Բայց այս գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված բարձրացնում երեք տարբեր միջնորդների, ովքեր կանգնում են առաջացած ճեղքում Դավիթի համար:

Առաջին միջնորդը Հովնաթանն էր, ով աղերսում էր իր հորը իր ընկերոջ կյանքի համար՝ վտանգելով անգամ իր կյանքը: Արդյո՞ք սա միջնորդության այն տեսակն է, որը մենք ունենք որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: «Արդյո՞ք մենք մի ընկեր ենք, որ եղբորից ավելի հաստատ է» (Առակաց 18.24):

Երկրորդ միջնորդը Դավիթի կին Մեղքողն էր (Սավուղի աղջիկը): Նա պարզապես չէր դավանում իր սերը դեպի իր ամուսինը, այլ նա դնում է իր ամբողջ սիրտը և ֆիզիկական կարողությունը՝ օգնելու Դավիթին փախչել:

Արդյո՞ք սա միջնորդության այն տեսակը չէ, որում մենք պատրաստ ենք լինել՝ ներդնելով գործողություններ մեր սիրո մեջ, նույնիսկ եթե դա նշանակում է գիծ քաշել մեր հեղինակության վրա: «Բայց խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով» (Հակոբոս 1.22)։

Երրորդ միջնորդը Դավիթի համար Սամվել մարգարեն էր: Եվ թերևս, նրա միջնորդությունը ամենակարևորն էր այս երեքից: Այս գլխում մենք չենք տեսնում նրան ոչ Սավուղին աղերսելիս, ոչ էլ որևէ ֆիզիկական գործողություն կատարելիս՝ Դավիթի կյանքը փրկելու համար, քանի որ առաջին երկու միջնորդները դրանք արդեն արել էին: Ավելի շուտ մենք տեսնում ենք արդյունքը, թե ինչեր կարող են լինել միայն նրա անկեղծ աղոթքների շնորհիվ:

Մենք տեսնում ենք Սուրբ Հոգու գերբնական, անհաղթահարելի աշխատանքը, որի միջոցով ոչ ոք, նույնիսկ Սավուղ թագավորը, չէին կարող վնասել Դավիթին: Սա հզոր զուգահեռ է Բաղաամի պատմության հետ՝ Թվոց 23.8-ում, որտեղ ասվում է «Ինչպես անիծեմ, որ Աստված չի անիծում, և ինչպես նզովեմ, որ Եհովան չի նզովում»:

Ես կարծում եմ, որ Աստված ցանկանում է այս պատմության միջոցով մեզ սովորեցնել այն կենսական կարիքները, որոնք անհրաժեշտ են իր միջնորդների համար. ոչ միայն մեր կորցված հարևանի կամ մեր սիրելիների համար, այլ նաև նրանց համար, ովքեր գլխավորում են մեր եկեղեցին` ժամանակակից Իսրայելի հովիվների համար:

Երբ մենք տեսնում ենք անկարգություն կամ փորձություն թագավորությունում, շատ հեշտ է լինում մատնացույց անել կամ խոսել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք կատարել այդ աշխատանքը ավելի լավ:

Աստված օծել է իր ընտրյալին, և նա ասում է մեզ, որ մենք լրացնենք առաջացած ճեղքերը, և լինենք նրանց միջնորդները: (Եզեկիել 22.30): Նա ասում է մեզ, որ մենք վեր պարզենք մեր ձեռքերը աղոթքով (Ելից 17.12), և որ այստեղ այսօր կարող է լինել հոգևոր Իսրայելի հաղթանակը:

Կլինե՞ս դու արդյոք Աստծո եկեղեցու միջնորդը: Կդնե՞ս դու քո կյանքը, սիրտը և աղոթքները Աստծո օծյալ առաջնորդների համար:

Մելոդիոս Էքո Մեյսն

ARME Աստվածաշնչյան ճամբարների ծառայություն

Թարգմանիչ` Լիլիթ Հայրապետյան

1 Samuel 19

If sin is not confessed and surrendered it will grow and fester until it stops at nothing short of murder! That hatred began in heaven with Lucifer (Isa. 14) and ended up in killing Jesus. That hatred continues today in the persecution and murder of God’s people (Rev. 12:12).

This is what we see happening in 1 Samuel 19 with King Saul. First he was proud, then he was envious when one was esteemed above himself, then he was filled with hate, and finally he was ready to kill God’s anointed.

Thankfully God did not leave David to the mercy of Saul’s vengeance. But in this chapter we see how God raised up three different intercessors to stand in the gap for David.

The first intercessor is Jonathan, pleading with his father for the life of his friend, even at the risk of his own life. Is this the kind of intercessor we are for God’s chosen people?” Are we a friend that sticketh closer than a brother?” Prov. 18:24.

The second intercessor is David’s wife Michal (Saul’s daughter). She doesn’t just profess to love her husband, but she puts her whole heart and physical strength into helping him escape.

Is this the kind of intercessor we are willing to be, putting our profession of love into action, even when it means putting our reputation on the line? “Be ye doers of the word, and not hearers only, deceiving your own selves” James 1:22.

The third intercessor for David is the prophet Samuel. And perhaps, his intercession is the most important of all three. In this chapter we don’t see him pleading with Saul or taking physical action to save David’s life, as the first two did. Rather we see the result of what could have only come about by his earnest prayers.

We see a supernatural over powering of the Holy Spirit at work in such a way that no one, not even King Saul himself could do David harm. This is a powerful parallel of the story of Balaam in Numbers 23:8 where we are told, “How shall I curse, whom God hath not cursed? Or how shall I defy whom the Lord hath not defied?”

I think God wants to teach us through this story the vital need He has for intercessors—not just for our lost neighbor or for our backslidden loved ones, but for those who lead our church, for the shepherds of modern-day Israel!

When we see turmoil or trials in the kingdom, it is easy to point fingers or to talk about how we could do a better job.

God has anointed His chosen ones, and He is asking us to stand in the gap and be their intercessors (Ezek 22:30). He is asking us to hold up their arms in prayer (Ex. 17:12) that there might be victory today in spiritual Israel.

Will you be an intercessor for God’s church? Will you put your life, heart and prayers on the line for God’s anointed leaders?

Melodious Echo Mason

ARME Bible Camp Ministries

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները