1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ256. Ա Թագավորաց 20
Ա Թագավորաց 20-րդ գլուխը կարդալով՝ մենք կարող ենք միայն թեթևակիորեն պատկերացնել այն վիշտն ու ցավը, որ ուներ Դավիթը այն պատճառով, որ պետք է փախստական դառնար իր կյանքը փրկելու համար: Նա հայտնում է Հովնաթանին իր սրտի տառապանքի մասին՝ բացականչելով. «Ի՞նչ սխալ եմ ես թույլ տվել: Ինչո՞ւ է այս ամենը կատարվում»:
Ինչքան հաճախ է այս հարցը արձագանքվում մեր սրտերում, երբ հանդիպում ենք փորձության կամ երբ թվում է, թե ամեն ինչ սխալ է: Մենք բացականչում ենք. «Ի՞նչ սխալ եմ ես թույլ տվել: Ինչո՞ւ այս չարիքը հանդիպեց ինձ: Աստված լքե՞լ է ինձ»:
Մենք պետք է միշտ մտապահենք այն հոգևոր ճակատամարտը, որին մենք բախվում ենք որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ: Այն փաստը, որ մենք զգում ենք պատերազմի տաքությունը, միշտ չէ, որ նշանակում է, որ մենք ինչ-որ սխալ ենք գործել: Ավելի հաճախ դա կարող է նշանակել, որ թշնամին կատաղած է, որովհետև մենք ինչ-որ բան ճիշտ ենք արել։
«Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում, և ամենը կատարելով հաստատ կանգնել» (Եփեսացիս 6.12,13)։
Դավիթը միակ տառապյալ անձնավորությունը չէ այս գլխում: Հովնաթանը զգում է նույն տաքությունը այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է խնդրել իր լավագույն ընկերոջ համար: Բայց Սավուղ թագավորի համար Հովնաթանի վերաբերմունքը նշանակություն չուներ։
«Ի՞նչ ես դու մտածում, չե՞ս տեսնում, որ քո թագավորությունը չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը կենդանի է»: Բայց Հովնաթանը չէր անհանգստանում իր թագավորության համար: Նա ցանկանում էր միայն Աստծո թագավորությունը, նույնիսկ եթե նա զոհաբերեր իր կյանքը, տեսնելու համար նրա գալուստը:
Քանի որ մենք բախվում ենք փորձությունների և ունենք անպատասխան հարցեր մեր կյանքում, եկեք պահենք այս հեռանկարը մեր մտքում. «Եվ ամենը, որ կամենում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12): Բայց մի օր Աստված հատուցումը կտա (Հռոմեացիս 12.19), և Աստված կգրի մեր պատմության վերջին գլուխը (Հայտնություն 21.4):
Եվ վերջում, ինչպես Դավիթը, այնպես էլ մենք կտեսնենք, որ արժեր այդ ամենը. «Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի» (Հռոմեոցիս 8.18)։
Մելոդիոս Էքո Մեյսոն
ARME Աստվածաշնչյան ճամբարների ծառայություն
Թարգմանիչ` Լիլիթ Հայրապետյան
1 Samuel 20
In 1 Samuel 20 we can only faintly imagine the grief and heartbreak that must have been in David’s soul as he had to become a fugitive, running for his very life. He cries out the anguish of his heart to Jonathan: “What have I done wrong? Why is all this happening?”
How often do these very questions echo in our own heart when a trial comes to us or when things seem to be going wrong. We cry, “What have I done wrong? Why has this evil come against me? Has God forsaken me?”
We must ever keep in mind the spiritual battle that we face as God’s chosen people. The fact that we feel the heat of the battle doesn’t always mean we are doing something wrong. Rather, it could mean that the enemy is angry because we are doing something right!
“We wrestle not against flesh and blood, but against principalities, against powers, against the rulers of the darkness of this world, against spiritual wickedness in high places. Wherefore take unto you the whole armor of God, that ye may be able to withstand in the evil day, and having done all, to stand, stand therefore” Eph. 6:12,13.
David isn’t the only one suffering persecution in this chapter. Jonathan feels the heat as well as he continues to plead for his best friend. But to King Saul, Jonathan’s attitude makes no sense.
“What are you thinking? Don’t you see that your kingdom cannot be established as long as David lives?” But Jonathon isn’t worried about his kingdom. He only wants God’s Kingdom even if he has to sacrifice his own life to see it come to pass.
As we face trials and have unanswered questions in this life, let us keep this perspective ever in mind. “Yea, and all that will live godly in Christ Jesus shall suffer persecution” 2 Tim. 3:12.
But one day, we will be vindicated (Rom. 12:19), and God will write the final chapter of our story (Rev. 21:4).
And in the end, just as with David, we will see it was worth it all. “I reckon that the sufferings of this present time are not worthy to be compared with the glory which shall be revealed in us.” Rom. 8:18
Melodious Echo Mason
ARME Bible Camp Ministries
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը