1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

257. Ա Թագավորաց 21

Սավուղ թագավորի մարդասպան նախանձից խուսափելու համար, Դավիթը փախավ Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ, քահանան այդ ժամանակ ծառայում էր խորանում և Դավթի հանկարծակի հայտնվելը ապշեցրեց քահանային. «Ինչո՞ւ ես մենակ: Ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»,- հարցրեց նա:

Վախենալով, որ ճշմարտությունը արագ կհասնի Սավուղին՝ ով կհայտնաբերի իրեն, Դավիթը դիմում է խաբեության: Նա ասում է Աբիմելեքին, որ թագավորը իրեն ուղարկել է գաղտնի հանձնարարությամբ, որի համար պահանջվում է արագ տեղափոխվել:

Այստեղ Դավթի հավատը չի բավականեցնում իրեն: Նա կանգնած էր հսկա Գողիաթի առջև առանց վախի, բայց հիմա նա իրականում չգիտեր թե ինչ է հարկավոր անել: Եթե Դավիթը ասեր ճշմարտությունը, Աբիմելեքին հայտնի կլիներ, թե ինչպես փրկել իր կյանքը:

Բայց Աբիմելեքը չէր ցանկանում խոչընդոտել Դավթի թագավոր դառնալու առաքելությանը։ Աբիմելեքը տվեց նրան որոշ ուտելիք ու Գողիաթի սուրը, և Դավիթը շտապեց հեռու: Բայց Եդովմայեցի Դովեկը, որ Սավուղի հովիվների գլխավորն էր, հաղորդում է պատահարը թագավորին, որը մենք կտեսնենք հաջորդ գլխում:

Եվս մեկ անգամ Դավթի հավատը ձախողվում է: Զգալով, որ նա կարող է ավելի շատ անվտանգություն գտնել թշնամիների ժողովրդի շարքերում, քան Իսրայելի թագավորությունում՝ Սավուղի ղեկավարության ներքո: Այսպիսով նա փախավ Գեթի Անքուս թագավորի մոտ: Բայց երբ Անքուսը լսեց, որ իսրայելացի առաջնակարգ մարտիկն է եկել իր մոտ, Դավիթը մեծ վտանգ զգաց:

Նրա փախչելը հնարավոր էր միան խելագար ձևանալով, որովհետև այդ ժամանակներում հավատում էին, որ յուրաքանչյուր ոք, ով վնասի հոգեկան հիվանդություն ունեցող անձին կարող է ինքը դառնալ հոգեկան հիվանդ:

Տերը շատ համբերատար է ու գործում է նրբորեն, երբ իր զավակների կյանքում հանդիպում են գայթակղություններ ու փորձություններ: Բայց Դավթի կյանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր վստահում են Աստծուն և Նրա խնամքին՝ նրանք երբեք չպետք է լինեն անազնիվ և խաբուսիկ, որպեսզի փրկեն իրենց:

Ռալֆ Նիլ

Թոշակառու դասախոս և ավետարանիչ

Թարգմանիչ` Աննա Քոթանջյան

1 Samuel 21

To escape the murderous jealousy of King Saul, David fled to Ahimelech the priest serving at the tabernacle in Nob His sudden appearance astonished the priest. “Why are you alone? Why is no one with you?” he asked.

Fearful of the truth of his flight from Saul to be discovered, David resorted to deception. He told Ahimelech that the king had sent him on a secret errand that required him to move quickly.

Here his faith failed him. He had faced the giant Goliath without fear, but now he did not know exactly what to do. If he had told the truth, Ahimelech would have known how to save his life.

But not wanting to hinder him on the king's mission, he gave him some food and the sword of Goliath, and David hurried away. But Doeg, the Edomite and chief of Saul’s shepherds reported the incident to the king, as we shall see in the next chapter.

Once more David’s faith failed him. Feeling that he might find more safety among the enemies of his people than in the Kingdom of Israel under Saul. So he fled to Achish, king of Gath. But when Achish heard that the Israelite champion had come to him, David was in great danger.

He escaped only by pretending to be insane, for in those times it was believed that anyone who harmed an insane person might become insane himself.

The Lord is very patient and deals gently with his tempted and tried children, but David’s life shows that those who trust God and His care for them should never be dishonest and deceptive in order to save themselves.

Ralph Neall

Retired Professor and Missionary

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները