1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

259. Ա Թագավորաց 23

Երբ կարդում ենք այս գլուխը, ապա հարցնում ենք. «Ի՞նչ է պատմում այս հատվածը մեզ Աստծո մասին»:

2 և 4 համարների մեջ Դավիթը հարցնում է Տիրոջը, թե արդյոք նա պետք է փրկի Կեիլայի (Հուդայի քաղաքներից) ժողովրդին, ովքեր տառապում էին փղշտացի հալածողների պատճառով, և Աստված ասում է Դավիթին, որ նա պետք է դա անի, և Նա նրանց հաղթանակ է շնորհում:

Քանի որ Աքիմելեքի որդի Աբիաթարն էր եփուդ բերել իր հետ, դրանից հետևում է, որ Տերը հաղորդում է երիտասարդ քահանայի միջոցով Ուրիմի և Թուրիմի քարերով, որոնք եփուդի վրա էին:

10-12 համարներում Դավիթը լսում է, որ Սավուղը կոչնչացնի Կեիլան, որպեսզի ստանա Դավիթին: Տերը հաստատում է Սավուղի մտադրությունները, և ասում է Դավիթին, որ Կեիլայի ժողովուրդը նրան ու նրա մարդկանց կտա Սավուղի ձեռքը: Այնպես որ, Դավիթը դուրս է հանում իր մարդկանց Կեիլայից դեպի Հուդայի անապատը:

Տերը առաջնորդում էր Դավիթի տեղաշարժերը, նույնիսկ ամայի անապատում։ 14 համարն ասում է, որ «Աստված չտվեց Դավիթին Սավուղի ձեռքը»:

Գլխի գագաթնակետը Դավթի և Հովնաթանի հանդիպումն է Զիփ անապատում: Հովնաթանը օգնեց Դավթին ուժ գտնել Աստծո կողմից, և պատմեց նրան, որ նա կարող է լինել Իսրայելի թագավորը, և «ես կլինեմ քեզանից հետո երկրորդը»: Հովհաննես Մկրտչի պես Հովնաթանն ասաց. «Նրան պետք է աճել, և ինձ փոքրանալ»։ Ինչպես պարզվում է, Դավիթը վերջին անգամ տեսավ Հովնաթանին։

Գլխի վերջին իրադարձության համաձայն Դավիթը փախավ Սավուղից այն ժամանակ, երբ Սավուղ թագավորը կանչվեց, որպեսզի երկրից դուրս քշի փղշտացի հալածիչներին: Աստված չի հիշատակվում, բայց մենք տեսնում ենք Տիրոջը, երբ կարդում ենք տողերի միջև։

Տերը ծրագիր ուներ Դավիթի համար, չնայած նրա սխալներին և Սավուղի ագրեսիային։ Աստված աշխատում էր իրականացնել դրանք նրա համար: Նա մեզ համար էլ ծրագրեր ունի, և եթե մենք վստահում ենք Նրան, Նա կանի ամեն բան մեզ համար նույնպես:

Ռալֆ Նիլ

Թոշակառու դասախոս և ավետարանիչ

Թարգմանիչ` Կարինե Խաչատրյան

1 Samuel 23

As we read this chapter we ask, “What does this passage tell me about God?”

In verses 2 and 4 David asks the Lord whether he should rescue the people of Keilah (a town in Judah) who were suffering from Philistine raiders, and the Lord told David that he should, and God gave him the victory.

Since Abiathar, the son of Ahimelech the priest, had brought an ephod with him it is likely that the Lord communicated with the young priest through the Urim and Thummim stones that were attached to the ephod.

In verses 10-12 David hears that Saul will destroy Keilah in order to get David. The Lord confirms Saul's intentions, and tells David that the people of Keilah will turn him and his men over to Saul. So David takes his men out of Keilah into the Judean desert.

The Lord was guiding David’s movements, even in the lonely wilderness. Verse 14 says that “God did not give David into the hands of Saul.”

The high point of the chapter is the meeting between David and Jonathan in the Desert of Ziph. Jonathan helped David find strength in God and told him that he would be king over Israel, “and I will be second to you.”

Like John the Baptist, Jonathan said, “he must increase, and I must decrease.” As it turned out, this was the last time David saw Jonathan.

In the final incident of the chapter, David escaped from Saul when the king was called back to drive the Philistine raiders out of the country. God is not mentioned, but we see the Lord in action by reading between the lines.

The Lord had a plan for David, and in spite of his mistakes and Saul’s aggressions, God was working things out. He has plans for us also, and if we trust Him, He will work things out for us also.

Ralph Neall

Retired Professor and Missionary

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները