1. Հավատացեք Նրա մարգարեներին
Վերադառնալ բլոգ261. Ա Թագավորաց 25
Երբ Դավիթը հրաժարվեց սպանել Սավուղին (գլուխ 24), նա բարձրացավ աստվածավախ ազնվաբարոյության ամենաբարձր կետին։ Բայց հիմա նա պատրաստ էր վրեժխնդիր լինել Նաբաղ անունով մի մարդու վիրավորանքի համար։ Այդ ամենը անելուց նրան կանգնեցրեց մի իմաստուն կին, ով հիշեցրեց նրան Աստծո ծրագրում նրա բարձր առաքելության մասին։
Այն բանից հետո, երբ Դավիթը Հուդայի անապատում պաշտպանեց Նաբաղի հոտերը, 10 մարդ ուղարկեց Նաբաղի մոտ և հարգալից խնդրանքով մթերքի պաշարի աջակցություն ուզեց իր զինվորների համար։ Սակայն Նաբաղը զայրացավ և ձեռնունայն հետ ուղարկեց Դավիթի զինվորներին։
Զայրացած Դավիթն ավելի շատ նման էր Սավուղին, քան ինքն իրեն։ Նա իր չորս հարյուր զինվորներին հրամայեց վերցնել իրենց սուրն ու միանգամից գնալ Նաբաղի վրա։
Նաբաղի ծառաներից մեկը զգուշացրեց Աբիգեային` Նաբաղի կնոջը, որ կործանում է մոտենում իրենց գլխին, քանի որ նրա ամուսինը վիրավորանքով է պատասխանել Դավիթի խնդրանքին։ Այդ ժամանակ նա անմիջապես գործի անցավ` մթերք ու տարբեր տեսակի պաշար բարձելով ավանակների վրա ու միանգամից ճանապարհ ընկներով, հույս ունենալով, որ նա Դավիթին ավելի շուտ կհասցնի հանդիպել, քան Դավիթը կհասցներ կատարել իր ոճրագործությունը։
Երբ նա տեսավ Դավիթին, իր երեսի վրա ընկավ գետինը նրա առաջ, ամուսնու մեղքը վերցնելով իր վրա և ներում խնդրելով նրանից։ Հետո նրբանկատորեն հիշեցրեց այն մասին, որ նա Աստծո պայքարն է վարում ճակատամարտում, և ոչ թե ինքն իրենը, և երբ նա թագավոր հռչակվի, ապա ուրախությամբ կհիշի, որ այս պահին վրեժխնդիր չեղավ։
Կնոջ խոսքերից ազդված` Դավիթն իր երախտագիտությունը հայտնեց նրան այն բանի համար, որ թույլ չտվեց այդ ոճրագործությունը կատարելու մեջ և գոհունակությամբ ընդունեց բոլոր այն ընծաները, որ նա բերել էր։
Աբիգեայի խաղաղասիրությունը բացահայտեց նրան որպես Աստծո զավակ, նաև որպես օրինակ բոլորիս համար:
Ռալֆ Նիլ
Թոշակառու դասախոս և ավետարանիչ
Թարգմանիչ` Հերմինե Բեժանյան
1 Samuel 25
When David refused to kill Saul (chapter 24) he rose to the height of godly nobility. But now David is ready to rush out to avenge himself for a perceived insult by a man named Nabal. David is stopped from doing so by a wise woman who reminds him of his high destiny in God’s plan.
After protecting the flocks of Nabal in the Judean desert near Maon, David had sent ten of his men to Nabal with a courteous request for supplies for his troops. Even though it was shearing time, Nabal spoke angrily to David’s men and sent them back with nothing.
David’s angry response was more like Saul than himself. He commanded four hundred of his men to grab their swords and march immediately against Nabal.
One of Nabal’s servants warned his wife, Abigail, that doom was hanging over their heads because of her husband's insults to David. She immediately went into action, loaded abundant supplies on a string of donkeys, hoping to meet David before he could attack.
When she saw David, she fell on her face before him, taking the blame on herself and begging his forgiveness. With tact born of God she reminded him that he was fighting the Lord’s battles and not his own, and when he would become king he would be glad that he had not taken vengeance. Touched by her wise words, David thanked her for rushing out to meet him and gratefully accepted her gifts.
Abigail’s peacemaking revealed her as a child of God, a model for all of us.
Ralph Neall
Retired Professor and Missionary
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը