1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

266. Ա Թագավորաց 30

Երբ Դավիթն ու նրա մարդիկ հասան Սիկելակ, ի սարսափ իրենց՝ տեսան, որ քաղաքն այրված է և ամայի: Նրանց կանայք ու երեխաները գերի էին ընկել, և նրանք բոլորը ողբում էին: Դավթի վշտահար մարդիկ քիչ էր մնում քարկոծեին նրան: 

Բայց այս ճգնաժամի մեջ Դավիթը չմոռացավ Տիրոջը: Այս գլխում մենք գտնում ենք Տիրոջը, որ հիշատակվում է 6, 8, 23, 28 համարներում և 6-րդ համարն ասում է. «Դավիթը զորացավ իր Տեր Աստծով»: Այս ժամանակ նա հիշեց Տիրոջ խոստումները և այն բազում անգամները, երբ ինքն ազատագրվել էր անցյալում։

Տերը Դավթին միայնակ չթողեց իր պայքարի մեջ: Ուստի, երբ նա Տիրոջը հարցրեց Աբիաթար քահանայի միջոցով, պատասխանը եկավ. «Հետապնդի՛ր նրանց: Դուք անշուշտ հանկարծակիի կբերեք նրանց և հաջողության կհասնեք փրկության հարցում»: 

Զինվորները իր տիրոջ կողմից լքված մի կիսամեռ եգիպտացի ծառա գտան անապատում թափառելիս։ Նա նրանց առաջնորդեց դեպի ներխուժողների վրանը։ Չորս հարյուր մարդու հետ Դավիթը հարձակում գործեց մթնշաղին և կռվեց ողջ գիշեր՝ մինչև հաջորդ օրվա երեկոն: Նա ոչնչացրեց ամաղեկացիների ողջ բանակը՝ բացառությամբ չորս հարյուր մարդու, ովքեր փախուստի դիմեցին ուղտերով: Նա փրկեց բոլոր կանանց և երեխաներին և հսկայական ռազմավար ձեռք բերեց:

Երբ Դավիթը վերադարձրեց Սիկելակը, նա իր պաշարով կիսվեց 18 քաղաքների և գյուղերի հետ, ովքեր օգնեցին նրան թափառումների ժամանակ։ Երկու խմբեր, որոնք Կեիլայում և Զիփում էին, ոչինչ չընդունեցին, քանի որ նրանք փորձում էին Դավիթին Սավուղին հանձնել։

Եթե Սավուղը ոչնչացներ բոլոր ամաղեկացիներին, ինչպես Տերն էր հրամայել, Սիկելակի ճակատամարտը երբեք տեղի չէր ունենա:

30-րդ գլուխը պատմում է Դավթի հաջողությունը, երբ նա վստահեց Տիրոջը: Դրան հակառակ՝ 31-րդ գլուխը պատմում է Սավուղի ձախողումն ու մահը, որովհետև նա չապավինեց Տիրոջը:

Ռալֆ Նիլ

Թոշակառու դասախոս և ավետարանիչ

Թարգմանիչ` Մերինե Աթոյան

1 Samuel 30

When David and his men reached Ziklag, to their horror they found the city burned and empty. Their wives and children were gone, and they all wept. In their bitterness, David’s men even talked about stoning him.

But in this crisis David did not forget the Lord. In this chapter we find the Lord mentioned in four verses: 6, 8, 23, 28, and verse 6 says, “He found strength in the Lord his God.” This time he remembered the Lord’s promises and the many times He had delivered him in the past.

The Lord did not leave David to fight alone. So when he enquired of the Lord through Abiathar the priest who was with him, the answer came, “Pursue them. You will surely overtake them and succeed in the rescue.”

The soldiers found a half-dead Egyptian slave wandering in the desert, abandoned by his master. He led them to the raiders’ camp. With four hundred men, David attacked at twilight and fought all night until evening the next day. He destroyed all the Amalekites except for the four hundred who escaped on camels. He saved the all the wives and children and took a great deal of plunder.

When David got back to Ziklag, he shared his plunder with eighteen cities and villages who had helped supply him during his wanderings. Two groups, those of Keilah and the Ziphites, received nothing, for they had tried to betray him to Saul.

If Saul had destroyed all the Amalekites when the Lord commanded him to, this battle against Ziklag would never have happened.

As it turned out, chapter 30 recounts David’s success when he trusted in the Lord. Chapter 31 recounts Saul’s failure and death because he did not trust the Lord.

Ralph Neall

Retired Professor and Missionary

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները