1. Հավատացեք Նրա մարգարեներին
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

005. Ծննդոց 5

Ազգաբանության գլուխները միգուցե ամենահետաքրքիրը չեն Աստվածաշնչում, սակայն սուրբ գրության ջանասեր ուսանողի համար դրանք լի են հոգևոր գաղափարներով: Ծննդոց 5-ի նկատելի փաստերից մեկն այն է, որ Ադամի ժառանգները ապրել են շատ երկար տարիներ: Այդ նահապետների համար սովորականի պես էր ապրել օրինակ 900 տարի: Այսօր, երբ որևէ մեկը հարյուր տարին է բոլորում՝ մենք տոնում ենք այն որպես մի մեծագույն ձեռքբերում, սակայն Ադամն ապրել է 930, իր որդի Սեթը՝ 912, իսկ Մաթուսաղան էլ՝ 969 տարի: Սա փաստում է մի շատ կարևոր ճշմարտություն Աստծո մասին. մեր Արարիչը նախատեսել է, որ մարդկային էակները ապրեն հավերժ: Նա մեզ ստեղծել է որոշակի կենսական ուժով, որը մեղքից հետո, նույնիսկ դարեր անց, մնացել է: Որքա՜ն հզոր Աստված է նա:

Ահա ևս մեկ հոգևոր մարգարիտ Ծննդոց 5-ից: Ենովքը ապրեց վաթսունհինգ տարի և նա ու իր կինը որդի ունեցան, ում անունը Մաթուսաղա դրեցին: Այնուհետև Աստվածաշունչը հստակ կերպով նշում է. «Եվ Ենովքն Աստծո հետ վարվեց Մաթուսաղային ծնելուց հետո» (Ծննդոց 5.22)

Ենովքի սերն իր որդու նկատմամբ բացահայտեց Աստծո խոր սերը իր նկատմամբ: Հենց այդպիսի խորը կապերի շնորհիվ, որը մեզ կապում է այն մարդկանց հետ, ում մենք սիրում ենք, ամբողջությամբ բացահայտվում է Աստծո սերը:

Իսկ ինչպիսի՞ հոգևոր մարգարիտ գտար դու այս գլխում: Ինչո՞ւ դրանով չկիսվել մյուսների հետ՝ այս բլոգում:

Մարկ Ֆինլի

Genealogies may not be the most interesting chapters in the Bible but they are filled with spiritual insights for the diligent student of scripture. One obvious fact in Genesis 5 is that Adam’s descendants lived long ages. It was common for these patriarchs to live for nine hundred years. Today if someone lives to one hundred we celebrate it as a grand achievement but Adam lived to 930, his son Seth lived to 912, and Methuselah to 969. This reveals a vital truth about God. Our Creator designed human beings to live forever. He created us with a certain vital force which even centuries after sin remained. What a mighty God He is.

Here is another spiritual gem from Genesis 5. Enoch lived sixty five years and he and his wife had a baby boy who they named Methuselah. The Bible then explicitly states, “After he begot Methuselah, he (Enoch) walked with God...” (Genesis 5:22)

Enoch’s love for his child revealed God’s deep love from him. It is through the deep bonds that bind us together with those we love that God’s love is fully revealed.

What spiritual gems do you find in this chapter? Why not share them with others on our blog?

- Mark Finley

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները