3. Էլեն Ուայթ
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

006. Քայլեր դեպի Քրիստոս, Ընթերցում 2

Ընթերցում 2

«Քայլեր դեպի Քրիստոս», գլուխներ 3-5

Շաբաթվա
ընթերցանություն

1970 թվականին, ես մասնակցեցի Ամերիկայի Կոնեկտիկուտ նահանգում անկացված հարցմանը, որտեղ Մարկ Ֆինլիի ավետարանչական քարոզարշավն էր: Մենք ցանկացանք բացահայտել, թե այդ մի քանի առաջարկված թեմաներից, որը կլինի ավելի հետաքրքիր և օգտակար: Ի զարմանս ինձ, շուրջս բոլորն ընտրեցին «Ի՞նչ անել մեղավորության զգացումի հետ» թեման:

Այսօր շատերը շարունակում են հարցնել «Ինչպե՞ս կարող եմ խաղաղություն գտնել», «Ինչպե՞ս կարող եմ ազատվել մեղավորության զգացումից», «Ինչպե՞ս կարող եմ փրկվել»: Պետրոսը պատասխանեց այս բազմաթիվ հարցերին Գործք առաքելոց 2.38-ում, «Ապաշխարեցեք՝ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով»: Այն ապաշխարությունն է ընդունելի Աստծո կողմից, ով խորապես զղջում է, որ վիրավորել է Փրկչի սիրտը: Եսավը, Հուդան և փարավոնը ցանկանում էին միայն փախչել ապագա ցավից և կորուստից, նրանք ցավում էին, որ մեղքը բերել էր վատ արդյունքներ, բայց նրանք չէին ցավում բուն մեղքի համար:

Ճշմարիտ ապաշխարությունը պարգև է Աստծո կողմից: Ինչպես Դավիթն արեց Սաղմոս 51-ում, մենք նույնպես պետք է խնդրենք Աստծուն ուղիղ հոգի նորոգելու մեր մեջ, տալ մեզ մաքրություն և արդարություն փափագող սիրտ: Այսպիսի ապաշխարությունը անհասանելի է մեր սեփական ուժերով: Միայն Հիսուսը կարող է օգնել ճշմարիտ զղջալու մեր մեղքերի համար, և Նա փափագում է, որ մենք պարզապես Նրա մոտ գանք ինչպիսին որ կանք: Միայն Հիսուսի զոհաբերությամբ մենք կարող ենք փրկվել:

Հիսուսը պատրաստ է մեզ ազատել մեղքից ու մեղավորության զգացումից, բայց նա չի ստիպում մեզ: Նա մեզ չի քաշի Իր լուսավոր Արքայություն, հարվածելով կամ գոռալով: Յուրաքանչյուր միտումնավոր մեղք, յուրաքանչյուր Աստծո շնորհից հեռանալը կարծրացնում է մեր սրտերը: Եթե մենք չենք ցանկանում լինել ազատ, եթե մենք չենք ընդունելու Նրա հրաշալի շնորհը, էլ ի՞նչ կարող է անել Աստված:

Այդ ժամանակ սատանան գալիս է մեզ մոտ որպես մեղադրող: Բայց երբ նա գալիս է, ասելով, որ մենք չափազանց մեղավոր ենք փրկության հասնելու համար, մենք պետք է նայենք մեր Ազատարարին և խիզախորեն խոսենք Նրա իշխանության և բարության մասին: Երբ մենք նայենք Հիսուսին, Նա մեզ կփրկի: Մենք կարող ենք խոստովանել մեր հատուկ մեղքերը, և հավատանք, որ Հիսուսի միջոցով, մենք չենք մահանա, այլ կապրենք (Եզեկիել 33.15):

Կյանքը երկրի վրա կարճ է և անորոշ: Եկեք չուշացնենք Աստծո Սուրբ Հոգուն զիջելը: Մենք կարող ենք օգնել մեզ սիրել Նրան, և սիրել միմյանց:



Սինդի Թուչ

Էլեն Ուայթի ժառանգության տնօրենի օգնական (թոշակի անցած)

ԱՄՆ



Թարգմանությունը` Մարինե Գաբրիելյանի

In the 1970s, I participated in surveying neighborhoods in the U.S. state of Connecticut, where Mark Finley would preach an evangelistic series. We wanted to discover what topics, among several proposed, would be most interesting and helpful. To my surprise, nearly everyone chose the topic “What to do with guilt.”

Today, many still ask, “How can I find peace? How can I get rid of guilt? How can I be saved?” Peter answered those perennial questions in Acts 2:38, “Each of you must turn away from your sins.” The kind of repentance that is acceptable to God includes deep contrition for hurting the heart of our Savior. Esau, Judas, and Pharaoh only wanted to escape further pain and loss; they were sorry that sin had brought bad results, but they were not sorry for the sin itself.

True repentance is a gift from God. As David did in Psalm 51, we must also ask God to renew a right spirit within us, to give us a heart that longs for purity and righteousness. Repentance of this kind is beyond the reach of our own power. Only Jesus can help us feel truly sorry for our sins, and He longs for us to come to Him just as we are. Only through Christ’s sacrifice can we be saved.

Jesus is ready to set us free from sin and guilt, but He does not force us. He will not drag us, kicking and screaming, into His kingdom of Light! Every deliberate sin, every turning away from the grace of God, hardens our hearts. If we do not desire to be free, if we will not accept his wonderful grace, what more can He do for us?

At times Satan comes to us as an accuser. But when he comes, telling us we are too great sinners to ever be saved, we must look to our Redeemer and talk courageously of His power and goodness. As we look to Jesus, He will help us. We can confess our specific sins, and believe that because of Jesus, we will not die, but live (Ezekiel 33:15).

Life on earth is short and uncertain. Let’s not delay in yielding to the voice of God’s Holy Spirit! He can help us to love Him, and to love each other.



Cindy Tutsch

Associate Director, Ellen G. White Estate (retired)

United States



Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները