4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

001. ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ՎԱՂԱԺԱՄ ԾԵՐԱՑՈՒՄԻՑ

Երիտասարդացնող հրաշք հեղուկը տարբեր ժամանակներում բազում մարդկանց անիմաստ որոնումների է մատնել: Ոչ ոք չի ցանկանում ծերանալ, այդ իսկ պատճառով շատերը շարունակում են փնտրել հրաշագործ միջոցներ, որոնք կօգնեն հնարավորինսերիտասարդ մնալ:

Ծերացումը հաջորդական գործընթաց է, որը սկսում է բեղմնավորումից և ավարտվում մահվամբ: Իրականում ծերությունը որոշվում է ոչ միայն կենսաբանական տարիքով, այլև հիվանդության կամ հաշմանդամության ձեռքբերմամբ: Որոշ մարդիկ ծերանում են նույնիսկ երիտասարդ տարիքում:

Սակայն կան նաև մարդիկ, ովքեր երիտասարդ և առույգ են մնում նույնիսկ զառամյալ տարիքում:

Բազմաթիվ հանճարեղ գլուխգործոցներ կայացել են հենց մեծ տարիքում: Օրինակ, Միքելանջելոն 65 տարեկան էր, երբ նկարել է «Սիքստինյան կապելլան»: Վերդին 75 տարեկան էր, երբ գրել է իր հայտնի օպերաներից մեկը` «Օթելլոն»:

Այնպիսի սովորույթներ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի, կոֆեինի և թմրանյութերի օգտագործումը կարող են հանգեցնել վաղաժամ ծերության:

Սնունդը, որը բաղկացած է ռաֆինացված կերակրատեսակներից, դրան ավելացրած նաև ֆիզիկական վարժությունների պակասը նույնպես արագացնում են ծերության ընթացքը:

Գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել երկրագնդի որոշ բնակչության շրջանում, ովքեր ավելի առողջ են և միջինում ավելի երկար են ապրում: Նրանց թվում են հայտնվել Յոթերորդ օրվա ադվենտիստները, ովքեր համարվում են երկրագնդի ամենաառողջ և երկարակյաց մարդիկ: Կատարված ավելի քան 250 հետազոտությունների արդյունքները ցույց են տվել տարբեր ռասաների և մշակույթին պատկանող ադվենտիստների առողջական մեծ առավելությունները:

Ադվենտիստներն ամենաքիչն են տառապում քաղցկեղով և սրտանոթային համակարգի հիվանդություններով, ավելորդ քաշով, օստեոպորոզով և բազմաթիվ այլ հիվանդություններով: Եվ եթե նույնիսկ հիվանդանում են, ապա մոտ 10 տարի ավելի ուշ, քանի երկրագնդի այլ բնակիչներ: ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Նորվեգիայում և Լեհաստանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ադվենտիստ կանանց միջին տարիքը 2-5 տարով ավելի է` համեմատած այդ երկրների մյուս կին բնակիչների հետ:

Ինչ վերաբերում է տղամարդ-ադվենտիստներին, ապա նրանց կյանքի տևողությունը 4-10 տարով ավելի երկար է:

Իսկ այժմ հարց. ինչպե՞ս են նրանք այդպիսի արդյունքների հասնում: Արդյո՞ք դա պատահականություն է, թե՞ օրինաչափություն: Այս և առողջ կենսակերպին վերաբերող այլ հարցերի պատասխաններ կգտնեք հետևելով մեր էջում տեղակայված նորություններին:

Սամվել Սարգսյան,
Բժիշկ

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները