4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ002. ՀԻՍՈՒՍ, ԴՈՒ ԻՄ ԿՅԱՆՔՆ ԵՍ
«Տեր, ո՞ւմ մոտ գնանք, հավիտենական կյանքի խոսքեր ունես Դու» (Հովհաննես 6.69):
Այս խոսքերը պարզապես աստվածաբանական հայտարարություններ չէին: Նրանցում թաքնված էր հաղթական և երջանիկ քրիստոնեական կյանքի գաղտնիքը. «Դու միակն ես, որ ունես հավիտենական կյանքի խոսքեր»: Քրիստոսը ինքն ասաց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը»: «Ես եմ հարությունը և կյանքը: Ինձ հավատացողը, թեև մեռնի էլ, կապրի»:
Կյանքը, բարեկամս, ժամանակի ինչ որ հատված չէ, և ոչ էլ մարմնի վիճակ: Կյանքը Անձնավորություն է, Հիսուսն է: Նրանում մենք կենդանի ենք: Եթե մենք մշտական կապ ենք պահում Նրա հետ, ապա մենք կենդանի ենք: Այն պահին, երբ մենք ինչ որ պատճառով դադարեցնում ենք Նրա հետ հաղորդակցությունը, մենք կորցում ենք կյանքը, քանի որ Քրիստոսն է կյանքը: Մենք կարող ենք շարունակել շարժվել, աշխատել, վազել, բայց մենք մեռած ենք: Քրիստոսից հեռու գտնվող այսպես կոչված կյանքը ավելին չէ, քան քաոսը, դատարկությունը, գոյության իմաստի անդադար փնտրտուքը:
Այդ պատճառով, որպեսզի կյանք ունենանք, պետք չէ սկզբում ինչ որ բան անել: Կարիք չկա ինքներս մեզ տանջանքների ենթարկենք, կամ ուխտավոր դառնանք: Կարիք չկա հուսահատ փնտրել հավեժական երիտասարդության աղբյուրը: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, դա Աստծուն հավատալը և նրանում կենալն է: Մեզ կարող է կործանել հիվանդությունը, մենք կարող ենք դադարել շնչելուց: Բայց, եթե մենք մահվան ժամին մեր աչքերը փակենք Հիսուս Քրիստոսին հավատալով, ապա կարթնանանք փառավոր հարության առավոտյան, երբ կյանքի Տերը նորից կգա:
Սա պետք է հստակ դրոշմվի մեր գիտակցության մեջ: Հավիտենական կյանքը չի նվաճվում մարդկային ջանքերով: Դա սիրո նվեր է: «Ով որ Որդուն ունի, նա կյանք ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, նա կյանք չունի» (Ա Հովհաննես 5.12):
Նրանում մենք ապրում ենք: Առանց Նրա մենք մեռած ենք: Կյանքը կախված է կյանքի աղբյուրի՝ Հիսուս Քրիստոսի հետ մեր միությունից և հաղորդակցությունից: Այդ պատճառով ողջ համոզվածությամբ դու և ես կարող ենք ասել. «Հիսուս, Դու իմ կյանքն ես»:
Հերմինե Բեժանյան
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը