4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ007. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄՆ-ի Ծերացման ազգային ինստիտուտի կողմից հիմնադրված գիտնականների խումբը (Երկարակեցության հարցերին ուղղված հետազոտությունների խումբ) ուսումնասիրություններ է կատարել երկրագնդի այն տեղամասերում, որտեղ մարդիկ ավելի երկարակյաց են: Արդյունքները հրապարակվել են 2005 թ. նոյեմբերին` «National Geographic» ամսագրում:
Առանձնացվելեն երկրագնդի ստորև նշված 3 շրջանների բնակիչները. նրանց մոտ դիտվում է երկարակյաց բնակիչների մեծ տոկոս:
1. Իտալիայի Սարդինիայի կղզու լեռնային գյուղերի բնակիչները,
2. Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչները,
3. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոմա Լինդա քաղաքի Յոթերորդ օրվա ադվենտիստ բնակիչները:
19-րդ դարի կեսերին, երբ առողջության մասին շատ քիչ բան էր հայտնի, երբ քիչ գիտեին հիվանդությունների պատճառների և կանխարգելման մասին, երբ բարձր ջերմաստիճանն իջեցնելու համար բժիշկներն արյուն էին բաց թողնում, երբ բուժում էին թույներով և այնպիսի նյութերով, ինչպիսիք են արսենիումը և սնդիկը, և դա բժշկական պրակտիկայում նորմա էր համարվում. դեռևս այդ ժամանակ Յոթերորդ օրվա ադվենտիստները սկսել էին հետևել առողջության սկզբունքներին:
Ադվենտիստների հետ կատարված հետազոտությունները վկայում են, որ նրանք, ովքեր հետևում են առողջության բոլոր 7 սկզբունքներին` ապրում են 10-12 տարի ավելի երկար և առողջ: Ի երջանկություն բոլորի` առողջության այդ 7 սկզբունքներն այսօր հասանելի են բոլորին:
Այսպիսով, առողջ կենսակերպի սկզբունքներից ԱՌԱՋԻՆԸ` ամեն օր կատարել կանոնավոր ֆիզիկական վարժություններ:
Ժամանակակից հասարակության շրջանում մարդիկ ավելի սակավաշարժ են, քան անցյալում: Ոչ ակտիվ կենսակերպ վարող մարդկանց մահացության վտանգը 2 անգամ ավելի է` ի համեմատություն ակտիվ կենսակերպ վարողների: Կանանց համար այդ տարբերությունն ավելի զգալի է: Կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարող կանանց մահացության վտանգը 3 անգամ ավելի քիչ է` համեմատած կանոնավոր վարժություններ չկատարող կանանց հետ:
Որքա՞ն վարժություններ պետք է կատարել, որպեսզի լավ արդյունքների հասնել: 40.000 կանանց շրջանում 10-ամյա հետազոտությունները ցույց են տվել, որ զգալի տարբերություն չկա մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության և թեթև վարժությունների միջև: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունն օգնել է 47%-ով, իսկ օրական 2 ժ երեկոյան զբոսանքը 52%-ով կանխում է սրտանոթային հիվանդություններից մահացության վտանգը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական կանոնավոր վարժությունները նվազեցնում են զարկերակային ճնշումը: Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են նաև խոլեստերինի քանակը, իսկ 25%-ով նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի վտանգը:
Այդ 7 սկզբունքները ֆիզիկական, մտավոր և հոգևոր մեծ օրհնություններ են խոստանում նրանց, ովքեր կհետևեն այս էջում զետեղված մեր հետագա խորհուրդներին:
Սամվել Սարգսյան,
Բժիշկ
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը