4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

008. ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵՔ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 Սովորականի պես հայրն աշխատանքից տուն է գալիս. որդին դռան հետևում սպասում է նրան.

- Ուզում եմ քեզ բան հարցնել, պա՛պ, կարո՞ղ եմ:
- Իհարկե, ասա...
- Դու որքա՞ն գումար ես վաստակում:
- Բայց դա քո գործը չէ, ինչի՞դ է պետք,- բարկանում է հայրը:
- Դե, ես ուղղակի ուզում էի իմանալ, թե որքան ես վաստակում մեկ ժամում:
- 700.. և ի՞նչ...
- Ինձ 500 կտա՞ս:
- Դու ուզում ես ինչ-որ հիմար խաղալիքի վրա այդքան գումար վատնե՞լ... դու ինձ չես խղճում:

Փոքրիկը լուռ հեռանում է սենյակ: Մեկ ժամ անց հայրը հանգստանում է ու որոշում խոսել նրա հետ:

- Քնա՞ծ ես, որդի՛ս…
- Ուղղակի պառկած եմ, պա՛պ, չեմ քնում:
- Ես կոպիտ խոսեցի քեզ հետ... Կներես ինձ. ահա՛, վերցրու ուզածդ գումարը:

Վերցնելով բարձն ու այնտեղից թղթադրամ հանելով` տղան ասաց.
- Շնորհակա՛լ եմ, պա՛պ…

Հայրը զայրացավ.
- Եթե գումար ունեիր, ինչո՞ւ խնդրեցիր:
- Պա'պ, ինձ մոտ 200 է, վերցրո՛ւ, ես ուզում եմ քո ժամանակից մեկ ժամ գնել... Անցկացրու այն ինձ հետ:

…Կյանքը շատ կարճ է, որ այն ամբողջովին ծախսեք աշխատանքի վրա. կա կարևոր մի բան` ԸՆՏԱՆԻՔԸ: Եթե Դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն, իսկ ընտանիքը չի կարող... Ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին...

Պատրաստեց` Հերմինե Բեժանյանը

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները