4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ009. ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԻՆԳ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՄԱՅՐԵՐԸ
Նրանք բոլորը, անկախ իրենց կյանքի իրավիճակներից, ցուցաբերում են ուժեղ կնոջ ու աստվածավախ մոր բնավորություն:
1. Հոքաբեդ՝ Մովսեսի մայրը:
Ինչո՞ւ պետք է հիշել նրան: Այն պատճառով, որ նա, իր մայրական սիրուց զատ, կարողանում է իր որդու մեջ գտնել նշանակալիություն: Նա կարողանում է տեսնել ապագան, որն այն ժամանակ պարփակված էր այդ փոքրիկ մարմնի մեջ: Դրա համար անհրաժեշտ էր խորաթափանց հոգի ունենալ: Նրա իմաստուն ծրագիրն իր որդու փրկության մասին, որը, անշուշտ, օրհնյալ էր ու ղեկավարված Աստծո կողմից, ավարտվում է նրանով, որ այդ փոքրիկ երեխան մեծանալով մեկ օր հրեաներին դուրս է բերում Եգիպտոսից:
2. Նոյեմի՝ Հռութի սկեսուրը:
Ինչո՞ւ պետք է հիշենք Նոյեմիին: Առաջինը. Նոյեմին և Հռութը, որպես հարս ու սկեսուր, ունեին բոլոր ժամանակների ամենահաշտ ու համերաշխ հարաբերությունները: Նոյեմին անհավանական կորուստ կրեց, բայց, միևնույն ժամանակ, կարող եղավ նոր կյանք սկսելու և ունենալու նոր սերունդ:
3. Սամսոնի մայրը:
Սամսոնի մայրը սկզբում անպտուղ էր: Բայց մեկ օր Աստծո հրեշտակն է հայտնվում նրան՝ ասելով, որ նա որդի կունենա: Նա հստակ ցուցումներ է տալիս, որ հղիության ժամանակ գինի չխմի ու պիղծ բան չուտի: Նա պատվիրում է, որ տղայի մազերը չկտրի, ասում նաև, որ այդ երեխան իր ծնունդից նվիրյալ կլինի Տիրոջը. «Նա կսկսի փրկել Իսրայելը Փղշտացիների ձեռքից»: Երբ կինը գալիս է իր ամուսնու Մանուեի մոտ, վերջինս աղոթում է, որ Աստված հրեշտակին կրկին ուղարկի իրենց մոտ, որպեսզի ավելին իմանան: Եվ հրեշտակը վերադառնում է, սակայն նա կրկին Մանուեի կնոջն է այցելում:
Ինչո՞ւ պետք է Սամսոնի մորը հիշենք: Հենց որ Մանուեն գիտակցում է, որ ուղարկվածը Աստծո հրեշտակն է, նա սկսում է վախենալ ու կարծում է, թե ինքն ու կինը կմեռնեն: Բայց կինը հիշեցնում է նրան. «Եթե Տերը ուզեր մեզ մեռցնել, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի և այս բոլոր բաները մեզ չէր ցույց տա և այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չէր տա»: Սամսոնի մայրն ուժեղ բնավորություն ուներ, այդ թվում՝ խորաթափանցություն ու ողջամտություն:
4. Աննա՝ Սամվելի մայրը:
Ինչո՞ւ պետք է հիշենք նրան: Առաջինը. նա բախվում էր ծաղրանքների, վիրավորանքների ու իր ամուսնու անբարեխիղճ վերաբերմունքի հետ: Բայց, ի պատասխան այդ ամենի, Աննան օգտագործում է իր զինանոցի ամենազորավոր զենքը՝ աղոթքը: Երկրորդ. նա պահում է իր խոսքն ու Սամվելին հանձնում տաճար՝ ծառայության: Նա կարողանում Աստծուն հանձնել այն, ինչն այնքան թանկ էր իր համար, ինչին այդքան տարիներ սպասել ու փափագել էր:
5. Մարիամ՝ Հիսուսի մայրը:
Մարիամը երիտասարդ, խորաթափանց աղջիկ էր: Նման լուրջ ու պատասխանատու հանձնարարության համար ընտրված լինելը՝ ծննդաբերել, դաստիարակել ու տեսնել Աստծո Որդու մահը, ուժեղ բնավորություն է պահանջում: Նա հղիության ժամանակ բավականին լուրջ փորձություններ է անցնում, հեռավոր երկիր է ուղևորվում՝ էշի վրա նստած, ծննդաբերում երեխային գոմում և հաջողությամբ մեծացնում նրան: Ամեն ժամանակ Մարիամը պահպանում, հիշում ու զգուշորեն մտորում է Աստծո պատվերի շուրջ:
Այս կանայք ընդամենը մի քանիսն են Սուրբ Գրքի հերոս կանանցից: Նրանք իդեալական չեն, բայց հրաշալի օրինակներ են մեզ համար, ովքեր հաղթել են ծաղրանքներին, անպտղությանը, իմաստությամբ հարթել ոչ կատարյալ ամուսնության խնդիրները, նրանք իմաստուն, խորաթափանց, ճարպիկ ու աստվածավախ կանանց լավագույն օրինակներ են: Եվ, չնայած ժամանակի այն կտրվածքին, որ բաժանում է մեզ նրանցից, շատ կամուրջներ կան, որ միավորում են մեր սերունդը նրանց հետ:
Դե, իսկ հիմա, քանի որ հիշեցինք հրեա այս մայրերին, եկեք հիշենք նաև մեր մայրերին, ովքեր նրանց նման ազդել ու փոխել են մեր կյանքերը: Նրանք նվեր են մեզ համար երկնքից: Իսկ հիմա գնացեք ու զանգեք նրանց…
Պատրաստեց` Լիլիթ Հայրապետյանը
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը