4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ010. ՀԵՏԱՄՆԱ՞Ց, ԹԵ՞ ՀԱՆՃԱՐ
Մի անգամ երիտասարդ Թոմաս Էդիսոնը տուն է վերադառնում դպրոցից և մի նամակ փոխանցում իր մորը:
Մայրը արցունքներն աչքերին բարձրաձայն կարդում է. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կարող են նրան ինչ-ոչ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:
Մոր մահից տարիներ անց Թոմասը արդեն հայտնի էր որպես ամենահայտնի գիտնականներից մեկը: Մի օր նա նայում էր ընտանեկան արխիվը և հանկարծ գտնում է այդ նամակը:
Այնտեղ գրված էր հետևյալը. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան սովորեցնեք տանը»:
Էդիսոնը լաց էր լինում ժամեր շարունակ: Հերոս մայրը իր հետամնաց որդուն հանճար դարձրեց:
Խոսքը ուժ է։ Այն կաորղ է և՛ մոխրացնել, և՛ թևեր տալ։
Աստված յուրաքանչյուրիս մեջ տեսնում է հանճարին և մեզ համար նախատեսել է պայծառ ապագա։ «Քանզի ձեզ համար ծրագիրս գիտեմ,- ասում է Տերը,- բարօրության ծրագիր և ոչ` չարիքի, ձեզ ապագան և հույսը տալու» (Երեմիա 29.11, արևմտահայերեն թարգմ.)։
Պատրաստեց` Ազնիվ Սարգսյանը
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը