4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

011. ՔԵԶ ՉԱՓԱԶԱՆՑ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԻ ԿԱՐԾԻՐ

Գարնանային մի պայծառ օր փոքրիկ ինքնաթիռով երեք մարդ էր թռչում՝ վանականը, լուսանկարիչը և դեռահասը: Վերջինս վերջերս «Աշխարհի ամենախելացի դեռահասի» կոչումն էր ստացել:

Հանկարծ ինքնաթիռը ցնցվեց, ու շարժիչը սկսեց տարօրինակ ձայներ հանել: Օդաչուն հուզված ասաց. 
- Ցավում եմ, բայց բոլոր շարժիչները շարքից դուրս են եկել։ Մենք վթարի կենթարկվենք: Եվս մեկ վատ լուր. մենք միայն երեք անկարգել (պարաշյուտ) ունենք:

Սա նշանակում էր, որ ինչ-որ մեկը պետք է մնար վայր ընկնող ինքնաթիռում և զոհվեր: Օդաչուն շարունակեց. 
- Ես կին ու երեք երեխա ունեմ: Պարտականություններս շատ են: Կներեք, ես մի անկարգելը վերցնում եմ: Այս խոսքերն արտասանելով՝ նա վերցրեց անկարգելներից մեկն ու թռավ ինքնաթիռից:

Հաջորդը խոսեց դեռահասը. 
- Ես աշխարհի ամենախելացի դեռահասն եմ: Ես կարող եմ ՁԻԱՀԻ կամ քաղցկեղի դեմ պատվաստանյութ հայտնագործել կամ էլ համաշխարային տնտեսական խնդիրներ լուծել. բոլորն ինձ վրա են հույս դնում: Այս խոսքերով նա վերցրեց երկրորդ անկարգելն ու թռավ ինքնաթիռից:

Վանականն ասաց երիտասարդ լուսանկարչին.

- Վերցրո՜ւ վերջին անկարգելը: Ես պատրաստ եմ զոհվել: Վերցրո՜ւ անկարգելն ու թռի՜ր:

- Երկուսս էլ կփրկվենք,- պատասխանեց երիտասարդը,- ամենախելացի դեռահասը անկարգելի փոխարեն իմ պայուսակն ու լուսանկարչական ապարատը վերցրեց և թռավ:

Սիրելի քրիստոնյա բարեկամ, երբեք քեզ չափազանց իմաստուն մի կարծիր, քանի որ Աստվածաշունչն ասում է.

«Խիստ շատ արդար մի լինիր և քեզ չափազանց իմաստուն մի կարծիր։ Ինչո՞ւ քեզ կորցնես» (Ժողովող 7.16)։

«Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերից և հեռացիր չարից» (Առակաց 3.7):

«...Ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի» (Մատթեոս 20.26)։

Պատրաստեց` Պավել Սարգսյանը

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները