4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ012. ԱՆՍԱՆՔ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻՆ
Կյանքիդ ժամերն ապրի´ր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո´չ քեզ, ո´չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
Ամենուրեք փնտրի´ր բարին ու հենց հայտնաբերես, հանի´ր լույս աշխարհ իր թաքստոցից, թո´ղ բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի´ր, փայփայի´ր մարդկային ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի´ր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել: Թե մեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի´ր նրան: Մի´ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:
Ոչ մեկին մի´ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի´ ենթարկիր: Հիշի´ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհի´ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ` չար և անազնիվ մարդկանց. հասկացի´ր սա:
Մի´ ամաչիր բարի և քնքուշ լինել: Կյանքիդ ժամերն ապրի´ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես Նրա անսահման լույսն ու խորհուրդը:
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը