4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ015. Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊԵԼ ՄԵԶ ՀԱՇՏՎԵԼ ԱՍՏԾՈ ՀԵՏ
«Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ» (Բ Կորնթացիս 5.19)։
Աստծուն երբեք էլ պետք չէր հաշտվել մեզ հետ։ Նա չէր մեզ թողել, այլ մենք էինք թողել Նրան։ Աստված երբեք չի փոխել Իր կարծիքը մեր մասին, այդ մենք ենք փոխել մեր կարծիքը Նրա մասին։ Աստծուն պետք չէ համոզել, որ մեզ հետ վերադարձնի, այդ մենք պետք է համոզվենք, որ Նա կամենում է և պատրաստ է մեզ հետ ընդունել։ «Ինձ տեսնողը, – ասաց Հիսուսը,– Հորը տեսավ» (Հովհաննես 14.9)։
Իսկ մենք ինչ ենք տեսնում, երբ Հիսուսը մեզ հետ է։ Մենք տեսնում ենք սեր, ջերմություն, օրհնություն, կարեկցանք և ներում։ Մենք տեսնում ենք Աստծուն, Ով դարձավ մեզանից մեկը և Ով չի հետապնդում Իր անձնական երջանկության մասին հոգալու նպատակը, այլ ձգտում է որքան կարելի է շատ երջանկություն տալ մեզ։
Մենք տեսնում ենք Նրան, Ով կարծես թե մեզ ասում է. «Դուք կարող եք միայն կարիքի մեջ հիշել Ինձ։ Դուք կարող եք համոզել աշխարհին, որ Ինձ հետ եք, բայց ընդդիմանալ Ինձ։ Դուք նույնիսկ կարող եք մերժել, արհամարհել, չնկատել Ինձ։ Դուք կարող եք հաստատել, որ Ես գոյություն չունեմ։ Դուք կարող եք օգտագործել այն շունչը, որ Ես տվել եմ ձեզ, որ անիծեք Ինձ։ Դու կարող եք ձեր ուժերը միացնել իմ երդվյալ թշնամու հետ, որպեսզի զրպարտեք Իմ անունը։ Դուք կարող եք թքել Իմ երեսին և խաչել Ինձ երկնքի և երկրի միջև։ Բայց դուք մեկ բան չեք կարող անել. դուք չեք կարող ստիպել Ինձ, որ Ես չսիրեմ ձեզ»։
Պատրաստեց` Հերմինե Բեժանյանը
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը