4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ016. ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգևոր կապով:
Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում:
Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «Նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «Հոգևոր Հայաստանի» համար:
Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:
Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել:
Ես հավատում եմ, կլինի հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:
Վահան Տերյան
Պատրաստեց` Ազնիվ Սարգսյանը
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը