4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ017. ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Այս պատմությունը ֆուտբոլում բացառիկ է։ Պատմության հերոսը բրազիլական «Լոնդրինա» թիմի 30-ամյա դարպասապահ Վիտորն է։ Նա այլևս չի խաղա այդ թիմում, քանի որ նա չի կարող խաղալ շաբաթ օրերին։ Մայիսից պայմանագիրը նրա հետ այլևս չի վերակնքվի։
Դեռ պարզ չի, թե ինչպես կդասավորվի նրա ֆուտբոլային հետագա ճակատագիրը, բայց մի բան պարզ է, որ Վիտորը հետընթաց չի տա իր որոշման մեջ։
Ձմեռային արձակուրդների ընթացքում նա կտրուկ փոխել է իր առաջնահերթությունները կյանքում։ Նա որոշել է հետևել Աստծո բոլոր պատվիրաններին և միանալ Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն։
«Ես հետևանքներից չեմ վախենում։ Երբ ես որոշում կայացրի, գիտեի, որ ինչ-որ հետևանքներ անպայման կլինեն, հատկապես ֆուտբոլում։ Շատերի համարը դրամները կյանքում ամենակարևորն են։ Բայց ինձ համար դրանք այնքան էլ կարևոր չեն։ Ես որոշել եմ սրտիս կանչին հետևել։
Իմ հավատի փոփոխությունը ինձ ավելի լավ մարդ, ամուսին, հայր, նույնիսկ պրոֆեսիոնալ է դարձրել։ Ես երկար եմ Աստվածաշունչն ուսումնասիրել և հասկացել եմ, թե ինչքան կարևոր է շաբաթը Աստծուն նվիրելը։ Ես կարող էի այդ մասին մոռանալ և մտածել միայն աշխատանքի մասին, բայց ես որոշեցի վստահել սրտիս»,- հայտարարել է Վիտորը։
Պավել Սարգսյան
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը