4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ019. ՍԻՐՈ ՈՒԺԸ
Սերն օժտված է ուժով, քանի որ աստվածային ծագում ունի: Հեզ պատասխան, որը «հանգստացնում է բարկությունը» (Առակաց 15.1), սեր, որը «երկայնամիտ է, քաղցր» (Ա Կորնթացիս 13.4), «ծածկում է մեղքերի շատությունը» (Ա Պետրոս 4.8)։
Ինչպիսի՜ դաս կառնեինք մենք այդ բուժիչ ուժի շնորհիվ, եթե մեր կյանքում դրսևորվեր այդ պարգևը, ինչպե՜ս կփոխվեր կյանքը: Այդ թանկարժեք դասերն այնքան պարզ են, որ երեխաներն անգամ կարող են սովորել:
Ըստ համընդհանուր կարծիքի՝ փողը իշխանություն է, բայց քրիստոնեական տեսակետից սերն է իշխանությունը: Այս սկզբունքի մեջ գործում են մտավոր և հոգևոր ուժերը:
Մաքուր սերն օժտված է բարին արարելու հատուկ ուժով և բարությունից բացի ոչինչ չի կարող անել: Այն վերացնում է կռիվները և տառապանքները և իսկական երջանկություն է բերում:
Հարստությունը հաճախ փչացնում է մարդկանց և նրանց կործանման տանում, ուժը կարող է վնաս պատճառել, բայց ճշմարտությունն ու բարությունը մաքուր սիրո հատկանիշներն են:
Սերգեյ Ղահրամանյան
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը